Լրահոս

21.03.2011 10:20


Իլհամ Ալիև. «Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»

Իլհամ Ալիև. «Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»

Մարտի 19–ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նիա կինը՝ Մեհրիբան Ալիևան Բաքվում մասնակցել են Նովրուզ բայրամի տոնին նվիրված միջոցառմանը։

Իր ելույթում Ի. Ալիևը մասնավորապես նշել է.

–Բնականաբար, ուշադրությունը, որ մենք դարձնում ենք բանակաշինությանը, ռազմական ծախսերի ավելացումը, Ադրբեջանում ռազմական նոր սարքավորումների արտադրությունը, կարծում եմ՝ հարցի արդար լուծման համար լրացուցիչ հնարավորություններ կստեղծեն։ Այսօր Ադրբեջանում արտադրվում է ամենաարդիական մարտական տեխնիկան։ Մենք դեռ հույս ունենք, որ հարցը կարող է լուծվել խաղաղ ճանապարհով։ Դրա համար հայկական կողմն ուղղակի պետք է անվերապահորեն կատարի միջազգային կազմակերպությունների բանաձևերը, այդ թվում՝ ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի, դուրս գա գրաված տարածքներից, Ադրբեջանի քաղաքացիները պետք է վերադառնան հարազատ օջախներ։ Դրանից հետո տարածաշրջանում կվերականգնվեն խաղաղությունն ու կայունությունը։ Ես հուսով եմ և համոզված եմ, որ հարցը կգտնի իր լուծումը, և մենք կվերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը։

Այս խորագրի վերջին նյութերը