ՌԴ-ում ՀՀ դեսպանն աշխատանքային այցով կլինի Սիբիր և Խաբարովսկ դաշնային երկրամասերի մի շարք քաղաքներում
Մարտի 20-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ-ում ՀՀ դեսպան Օ.Եսայանն աշխատանքային այցով կլինի Սիբիրի դաշնային երկրամասի Նովոսիբիրսկ, Խաբարովսկ երկրամասի Խաբարովսկ ու Մերձծովյան երկրամասի Վլադիվոստոկ քաղաքներում:
ՀՀ դեսպանի այցը կնշանավորվի Նովոսիբիրսկի, Խաբարովսկ և Մերձծովյան երկրամասերի գուբերնատորներ Վ.Ա. Յուրչենկոյի, Վ.Ի. Շպորտի և Ս.Մ. Դարկինի հետ հանդիպումներով: Դեսպանը հանդիպումներ կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ, դասախոսություններով հանդես կգա Նովոսիբիրսկի և Խաբարովսկի իրավունքի ու տնտեսագիտության պետական համալսարաններում:
Նշյալ այցը ՌԴ երկրամասեր առանձնանում է ինքնատիպությամբ: ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո առաջին անգամն է, ինչ ՀՀ դիվանագիտական առաքելության ղեկավարը աշխատանքային այցով մեկնում է ՌԴ երկրամասեր` խթանելու Հայաստանի մարզերի և վերոնշյալ երկրամասերի միջև համագործակցության զարգացմանն ու քննարկելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու հայ համայնքի շրջանում ծագող խնդիրների կարգավորման ուղղությամբ:

ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայություն