Լրահոս

21.03.2011 09:39


Սևակ Մինասյանը պատրաստվում է բողոքարկել տեղամասային ընտրական հանձնաժողովների գործողություն­ները

2011թ. մարտի 20-ին տեղի ունեցող` Արմավիր քաղաքի համայնքի ղեկավարի ընտրությունների ընթացքում տեղամասային ընտրական հանձնաժողովների մեծամասնությունը, առանց որևէ հիմնավոր պատճառաբանությունների, համայնքի ղեկավարի թեկնածու Սևակ Մինասյանի վստահված անձանց չեն թույլատրել տեսանկարահանել ընտրությունների ընթացքը, ավելին` խախտելով ընտրատեղամասում գտնվելու նրանց իրավունքը` դուրս են հրավիրում ընտրատեղամասից: Վստահված անձինք որոշ ընտրական տեղամասերում (թիվ 21/01, թիվ 21/08, 21/13) պահանջել են, որպեսզի տեսանկարահանումը չթույլատրելու /տեղամասից դուրս հրավիրելու/ վերաբերյալ կազմվեն համապատասխան արձանագրություններ:

Խնդրի լուծման նպատակով Սևակ Մինասյանը պատրաստվում է տեղամասային ընտրական հանձնաժողովների գործողություն­ները բողոքարկել դատական կարգով:

Այս խորագրի վերջին նյութերը