Իր հայտարարությամբ Լավրովը բացահայտեց դիվանագիտական բլեֆը․ Տարասով
Tert.am-ը ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի հետ զրուցել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ արած հայտարարություններից և հայկական կողմի արձագանքից: Ըստ նրա՝ լավ կլիներ, որ ՀՀ արտգործնախարար Մնացականյանը լռեր կամ ասեր, որ հրաժարական է տալիս: «Իսկ նա հայտարարեց, որ Լավրովը խաբում է, Մամեդյարովը խաբում է, միայն հայերն են ճշմարիտ: Պետք է անկեղծ լինել սեփական ժողովրդի առջև, խոստովանել, որ ճիշտը չեն խոսել»,-ասաց նա:
-Պարո’ն Տարասով, չնայած ՀՀ իշխանությունները մշտապես վստահեցնում էին, որ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ բանակցություններ չկան, բանակցային սեղանին փաստաթուղթ չկա, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ բանակցություններ կան և սեղանին քննարկվում է հիմնախնդրի լուծան փուլային տարբերակը: Ի՞նչ է սա նշանակում, որ կողմին հավատալ:
-Խնդիրն այստեղ առաջացել է հայկական կողմի մոտ: Տեսնում ենք` Ադրբեջանը լռում է: Լավրովն էլ ասել է` կա փաստաթուղթ: Ռուսաստանը հակամարտության կարգավորման գործընթացի համանախագահող երկիր է, իսկ Լավրովն ամբողջ աշխարհում է համարվում շատ լուրջ Արտաքին գործերի նախարար, հենց այնպես խոսքերը քամուն չի տալիս: Այստեղ հարցն այն է, թե ինչու է նա հիմա այդ մասին ասում, և թե արդյոք Լավրովը գիտեր, թե ինչպես Երևանը կարձագանքի իրեն: Նա հատուկ է ասել, որ կա փաստաթուղթ, որի շուրջ բանակցում են հայկական և ադրբեջանական կողմերը: Դա պարզ էլ էր. բազմաթիվ և երկարատև հանդիպումներ են եղել Մնացականյանի և Մամեդյարովի միջև, եղել են հանդիպումներ Փաշինյանի և Ալիևի միջև: Նրանք այնտեղ կոնյակ չէին խմում, նարդի չէին խաղում... նրանք ինչ-որ բան էին քննարկում: Եվ ահա, Լավրովը դրա մասին փաստեց: Լավրովը բացահայտեց դիվանագիտական բլեֆը: Պատահական չէ, որ առաջինն արձագանքեց Հայաստանի արտգործնախարար Մնացականյանը, որն ասաց, որ առաջարկները հայկական կողմի համար անընդունելի են: Բաքուն առայժմ լռում է, հանդիպումներ է անցկացնում Հայաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների հետ օնլայն ռեժիմով և տարածում է դրա մասին շատ չեզոք հաղորդագրություն, որ կորոնավիրուսի տարածման պայմաններում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ պահպանել զինադադարի ռեժիմը: Այստեղ կարևոր է այն, որ Բաքուն հաղորդագրության վերջում նշում է, որ պատրաստ է երկխոսության: Ինչո՞ւ է Բաքուն նման բան անում, ի՞նչ է փոխվել: Փոխվել է այն, որ Լավրովը քայլ է արել, և այդ քայլը հօգուտ Հայաստանի չէ:
-Ինչու՞ է Լավրովը հիմա նման հայտարարություն անում:
-Երկու կարևոր հարցեր են իմ աչքի առաջ, որոնք դիվանագիտական կուլիսներին են հայտնի, մեզ հասու չեն: Եվ նաև` պատահական չէր, որ այդ հայտարարությունն արվել է Ղարաբաղում տեղի ունեցած ընտրությունների հաջորդ օրը: Հայտնի է, թե Նիկոլ Փաշինյանն ինչ մոտեցումներով է հանդես եկել, առանձնացրել է, թե որ ուժերին է աջակցելու: Ասել է, որ Ռուսաստանի խամաճիկ չեն դարձել, արևմտամետ չեն եղել, այսինքն` բարձրացրել է իր հայաստանակենտրոն լինելու հարցը…
Սերժ Սարգսյանին Ռուսաստանում ռուսամետ գործիչ չէին համարում, բայց նրան ընդունում էին: Այն, որ նա Հայաստանը ԵԱՏՄ անդամ դարձրեց, նրան ռուսամետ չդարձրեց: Հիմա Փաշիյանի դեպքում ասում են, եթե ձեզ դուր չի գալիս ԵԱՏՄ-ը ՀԱՊԿ-ը, դուրս եկեք, ձեզ ոչ ոք չի պահում:
Իմ վերը նշած հարցերից մեկը, որ քննարկվում են կուլիսներին, վերաբերում է Վրաստանին: Նա հայտարարեց, որ պատրաստ են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները: Հարց է առաջանում` ինչ պայմանով: Հայտնի է, որ Վրաստանը պահանջում է Աբխազայի և Հարավային Օսիայի վերահսկողությունն իր ձեռքը վերցնել: Դա չլինելու պատճառով են նրանք դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստաի հետ խզել: Ամեն դեպքում, Լավրովը խոսում է դրա մասին: Իսկ դա նշանակում է, որ կուլիսներում ինչ-որ սցենար կա, որի մասին մենք չգիտենք:
Երկրորդ հարցը վերաբերում է Ադրբեջանին: Վերջինիս Մադրիդյան և Կազանյան սկզբունքներին վերադառնալը ձեռնտու է, իսկ դա նշանակում է տարածքների ազատում, ադրբեջանցիների փախստականների վերադարձ և այլն: Այսինքն` այս փաստթուղթն այս պահին Ադրբեջանին շատ ձեռնտու է:
-Այսինքն՝ ՀՀ իշխանությունները ԼՂ հարցում ձախողու՞մ են ունեցել:
-Փաշինյանի կառավարությունն այս հարցում մեծ ձախողում է ունեցել: Լավ կլիներ, որ Մնացականյանը լռեր, կամ ասեր, որ հրաժարական է տալիս: Իսկ նա հայտարարեց, որ Լավրովը խաբում է, Մամեդյարովը խաբում է, միայն հայերն են ճշմարիտ: Պետք է անկեղծ լինել սեփական ժողովրդի առջև, խոստովանել, որ ճիշտը չեն խոսել:
-Հայաստանում կան քննարկումներ, որ նոր իշխանությունները ձախողել են նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում՝ չնայած, որ անընդհատ հայտարարում են, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները փայլուն են: Լավրովն էլ կարծես՝ այս մասին խոսեց՝ հիշեցնելով Հայաստանի կողմից ռուսական ընկերությունների նկատմամբ գործեր հարուցելը:
-Իհարկե, ձախողել են: Ներողություն իհարկե, բայց պետք է հիշել, որ այդ հայկական ընկերությունները ժամանակին ոչ ոք չէր գնում: Մենք դա չենք խլել, չի եղել մրցակցություն դրանց գնման շուրջ, օրինակ, ԱՄՆ-ի, Եվրոպայի միջև: Դա առաջինը: Հիմա էլ Փաշինյանը հայտարարում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Բայց նա ուշացավ իր հեղափոխությամբ: Նա կարծում էր, որ հայտարարելով իր հեղափոխության մասին, կստանա Արևմուտքի աջակցությունը: Դա չեղավ: Հակակոռուպցիոն քայլեր ձեռնարկեց, դրանք առավել շատ ուղղվեցին ռուսական ընկերությունների դեմ: Անգամ Քոչարյանը կապվեց Ռուսաստանի հետ: Ամեն ինչում մեղավոր է Ռուսաստանը: Պուտինն էլ ասում է, լավ, դե գործիր: Հիմա մեր դիրքորոշումը դա է:
-Իսկ այս ձախողումներն ում մեղավորությունն են՝ արտգործնախարարի՞, վարչապետի՞…
-Ամբողջ մեղավորությունը Փաշինյանինն է: Նա սրացումների վրա է խաղում: Այս անգամ էլ նա լարվածություն է ստեղծում: Վիճեց օլիգարխների հետ, իր կուսակիցների հետ վիճեց և այլն, և հիմա գտնվում է ճգնաժամային իրավիճակում: Այսպես արվում է նաև Ռուսաստանի հետ, Բաքուն էլ իրեն տակտիկապես ճիշտ է պահում:
-Հիմա սոցիալական ցանցերում ստորագրահավաք է սկսվել արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ: Հաշվի առնելով, որ վերընշված արտաքին հարցերում Հայաստանը ձախողումներ ունի, արդյո՞ք արդարացված չէ այդ ստորագրահավաքը:
-Զոհրաբ Մնացականյանի փոխարեն այլ հայ դիվանագետի նշանակման դեպքում ոչինչ չի փոխի: Արտաքին գործերի նախարարը չի ձևավորում այդ քաղաքականությունը, դա անում է վարչապետ Փաշինյանը, իսկ նա ոչ մի կոնցեպտ չունի: Մեկ այս է անում, մեկ՝ այն, և այստեղ հարցը այն չէ, որ նա պետք է Ռուսաստանի դուրը գա: Պարզապես նրա քաղաքականությունը պետք է հասկանալի լինի: Մենք պետք է հասկանանք, թե Նիկոլ Փաշինյանն ինչ է ուզում մեզնից:
-Իսկ Ձեր տպավորությամբ՝ Նիկոլ Փաշինյանը գիտի, թե ինչ է ցանկանում ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացից, նա ունի՞ պլան:
-Չկա պլան: Որտե՞ղ է այդ պլանը: Դուք գիտեք, թե որտեղ է այն: Նախ նա հայտարարում էր, որ ցանկանում է՝ Ղարաբաղը վերադարձնել բանակցային սեղան: Ի՞նչ է արել այդ ուղղությամբ: Եթե նման բան էր ցանկանում, չպետք է բանակցեր, մինչև Ղարաբաղը բանակցություններին չվերադառնար:
Ոչ մի պլան չկա: Շարժվում են հին սցենարով, Մնացականյանը հանդիպում է Մամեդյարովի հետ, Փաշինյանը՝ Ալիևի: Ուզո՞ւմ ես Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղան՝ ասա՝ ոչ մի բանակցություն, առանց Ղարաբաղի:
Այսպես նա մեզ՝ ռուսներիս չի խաբում: Մենք ընդամենը համանախագահող երկիր ենք, հայ ժողովրդին է խաբում: Ինչո՞ւ է նման բան անում. որովհետև իշխանության համար է պայքարում: Նա անընդհատ հայտարարում է՝ հեղափոխությունը շարունակվում է: Պետք է տնտեսությունը զարգացնել, այլ ոչ թե պատմության հետ հաշիվներ մաքրել: Քոչարյանի հետ հաշիվներ մաքրելով տնտեսություն չես զարգացնի: Դուք քիչ եք, ձեր որակավորված մասնագետները քիչ են. Սերժ Սարգսյանի ժամանակ աշխատած լավագույն մասնագետներին հեռացնում է համակարգից, իր կողմնակիցներն էլ երիտասարդ են, փողոցից են եկել՝ առանց փորձի: Որպեսզի նրանք ղեկավար դառնան, փորձ է նրանց պետք, չեմ ասում՝ խելացի չեն, պարզապես փորձ է պետք, իսկ դա վաստակում են տասնյակ տարիների ընթացքում: