Լրահոս

12.01.2011 11:39


Քաղաքապետարանը պարզաբանել է

Երեկ «7օր»-ին էին դիմել քաղաքացիներ, ովքեր պնդում էին, թե Երևանի վարչական շրջաններից հրաժարվում են իրենց տրամադրել 2010թ. գույքահարկի զրոյական տեղեկանք ՝ ստիպելով վճարել նաև 2011թ. ամբողջ տարվա գույքահարկը։ Մասնավորապես նման կերպ են վարվում Շենգավիթի և Արաբկիրի վարչական շրջաններում։

Մեզ դիմած վարորդները պնդում են, որ իրենք նախորդ տարվա դեկտեմբերի 30-ի կեսօրին արդեն չեն կարողացել վերցնել 2010թ. գույքահարկի տեղեկանքը, քանի որ նախկին թաղապետարանները (օրինակ՝ Շենգավիթի վարչական շրջանում) ժամը 13-ից հետո փաստացի չեն աշխատել։

Մեկնաբանելով վերոնշյալը՝ քաղաքապետ Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը «7օր»-ին ասել է, որ համաձայն գույքահարկի մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերի՝ ֆիզիկական անձինք գույքահարկի տարեկան գումարը սահմանված կարգով բյուջե (տվյալ դեպքում՝ համայնքային) են վճարում մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ, ինչպես նաև ֆիզիկական անձինք տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար գույքահարկի գծով հարկային պարտավարություններն ամբողջությամբ կատարում են մինչև փոխադրամիջոցները տվյալ տարվա տեխնիկական զննության ներկայացնելը։

-Հետևաբար, 2011թ. ավտոմեքենան տեխնիկական զննություն անցնելու համար անհրաժեշտ է 2011թ. գույքահարկի հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքը, որը կարող է տրամադրվել 2011թ. տարեկան հարկը վճարելու դեպքում։ Այսինքն, եթե վարորդները 2011թ. են ցանկանում տեխնիկական զննություն անցնել, ապա 2011թ. համար պետք է վճարել գույքահարկը։ Ամբողջ 2010թ. համար նրանք մինչև դեկտեմբերի 1-ը պետք է գույքահարկը վճարած լինեին, ստանային համապատասխան կտրոնը՝ զրոյական տեղեկանքը ստանալու համար, որի հիման վրա նրանք կանցնեին տեխնիկական զննությունը։ Նրանք ցանկանում են չվճարել, տեխնիկական զննությունն անցնել այս տարի, որը գալիս է մինչև 2012թ.,-«7օր»-ին ասել է Շ. Սարդարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը