Աշխարհ

22.04.2020 20:50


Թուրք պրոֆեսոր․ «Թուրքիայում առաջիկա շաբաթում կորոնավիրուսի պիկ է սպասվում»

Թուրք պրոֆեսոր․ «Թուրքիայում առաջիկա շաբաթում կորոնավիրուսի պիկ է սպասվում»

Թուրքիայում առաջիկա շաբաթում կորոնավիրուսի պիկ է սպասվում։ Նման կանխատեսում է արել Թուրքիայի առողջապահության նախարարության գիտական խորհրդի անդամ, պրոֆեսոր Լևենթ Յամանելը։

Պրոֆեսորը թուրքական «TRT Haber» լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է․

«Թե պիկը երբ կլինի, դա կախված է մեզնից։ Շատ կարևոր է հետևել ձեռնարկված միջոցառումներին։ Կորոնավիրուսը պետք է վերահսկելի դարձնել։ Հնարավոր է, որ համավարակը վերահսկելի դարձնենք հունիսի սկզբում։ Կան մահվան և վարակման նոր դեպքեր, սակայն ընդհանուր առմամբ մեր տվյալները լավ են»։

Նշենք, որ Թուրքիայում ապրիլի 21-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 95.591 հաստատված դեպք և մահվան 2․259 դեպք։ Կատարված թեստավորումների թիվը հասել է 713․409-ի։ Պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։ Թուրքիան կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով տարածաշրջանում առաջ է անցել Իրանից։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը