Աշխարհ

22.04.2020 20:25


«Վայրի գեղեցկուհի» Ռուբինա Խանզադյանը հայտնվել է Harpers Bazaar-ի շապիկին

«Վայրի գեղեցկուհի» Ռուբինա Խանզադյանը հայտնվել է Harpers Bazaar-ի շապիկին

Ռուբինան առաջին հայկական ծագմամբ մոդելն է, որը պայմանագիր է ստորագրել Victoria's Secret-ի հետ։ 23-ամյա աղջկա կարիերան արագ առաջ է գնում։

Հայկական ծագմամբ ամերիկացի թոփ-մոդել Ռուբինա Խանզադյանը հայտնվել է նորաձևության ամենահեղինակավոր ամսագրերից մեկի՝ Harpers Bazaar-ի Կատարի վերջին համարի շապիկին։

Կորոնավիրուսի համավարակի և կարանտինի հետ կապված ամսագիրն ամառային համարը թողարկել է էլեկտրոնային տարբերակով։ Դրա շնորհիվ այն ոչ թե մեկ, այլ երեք շապիկ ունի և բոլորի վրա Ռուբինան է։

«Անչափ շնորհակալ եմ ողջ նկարահանող խմբին։ Էպիկ էր։ Մինչև հիմա իններորդ երկնքում եմ»,-այսպես է իր ուրախությունն Instagram-ում արտահայտել մոդելը։

Ռուբինայի ֆոտոսեսիայի հեղինակը հայտնի լուսանկարիչ Գրեհ Սուելսն է, որը նկարել է Քիմ Քարդաշյանի Skims և KKW Beauty բրենդերի վերջին գովազդային արշավները։

«Գրեգ Սուելսն հրաշք է։ Նա միակն է իր տեսակում»,-Ռուբինան ջերմորեն նկարագրել է լուսանկարչին։

Համարը, որի շապիկին Ռուբինան է, արդեն հասանելի է թվային տարբերակով։

Հիշեցնենք, որ Ռուբինա Խանզադյանը հայտնի հայ գրող Սերո Խանզադյանի եղբոր թոռնուհին է։ 2 տարեկանում նա ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Բարսելոնա։ Հիմա նրանք ապրում են ԱՄՆ-ում։

2017 թվականին Ռուբինան ստեղծել է սեփական Rubina Dyan բրենդը և ակտիվորեն գովազդում է իր հագուստը Իսպանիայում և ԱՄՆ-ում։ Ռուբինան հայկական ծագմամբ առաջին մոդելն է, որը պայմանագիր է ստորագրել Victoria's Secret-ի հետ։ Աղջիկն ընդամենը 23 տարեկան է։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը