Լրահոս

19.03.2011 14:52


Ճապոնիայի թերակղզիներից մեկը երկրաշարժի պատճառով տեղաշարժվել է ավելի քան 5 մետրով

Ճապոնական «Կիոդո» գործակալությունը, հղում անելով Ճապոնիայի Աշխարհագրության ինստիտուտին, հայտնում է, որ երկրի Հոնսյու կղզու հյուսիս–արևելքում գտնվող Օսիկա թերակղզին մարտի 11–ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով 5,3 մետրով տեղաշարժվել է հարավ–արևելյան ուղղությամբ և իջել է 1,2 մետրով։

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ նովոստի»–ն՝ թերակղզու տեղաշարժը երկրի ընդերքի տեղաշարժներից ամենանշանակալին է ինստիտուտի հետազոտությունների ողջ պատմության ընթացքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը