Անընդունելի ենք համարում առողջական խնդիրներ ունեցող և վտանգված տարիքային խմբում գտնվող ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ ազատազրկման ծայրահեղ միջոցներ կիրառելը․ Հակոբ Տեր-Խաչատուրյան
Մարտի սկզբին Հունաստան այցելեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ ընկ. Հակոբ Տեր-Խաչատուրյանը։ Անդրադարձել ենք նրա ունեցած կարեւոր հանդիպումներին Հունաստանի քաղաքական գործիչների հետ, որոնցից հատկանշական եղավ ջերմ ընդունելությունը Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի կողմից։ Նա նաև առիթ ունեցավ Աթենքում եւ Սալոնիկում հանդես գալու գաղութային կառույցների ներկայացուցիչների առջեւ եւ սպառիչ կերպով ներկայացնելու Դաշնակցության տեսակետները ազգային, համահայկական եւ հայրենի իրականության հետ աղերս ունեցող հարցերի շուրջ։
Կորոնավիրուսի պարտադրած համաշխարհային արգելքների լույսի տակ` «Ազատ Օր»-ն ընկ. Հակոբ Տեր -Խաչատուրյանի հետ ունեցավ հեռավար հարցազրույց, որի ընթացքում խոսակցությունն ընթացավ Հայաստանին, Արցախին եւ հայաշխարհին հուզող օրակարգերի շուրջ, մասնավորաբար՝ լուսարձակի տակ առնվեցին ներհայաստանյան ու արցախյան զարգացումները եւ ՀՅ Դաշնակցության գործունեությունը։ Բնականաբար, մեր խոսակցությունն ընդգրկեց նաեւ նրա` Հունաստան այցելության արժեւորումը։ Ստորեւ մեր ընթերցողներին ենք ներկայացնում հարցազրույցն` ամբողջությամբ:
«Ազատ Օր»
-Ձեր` Հայաստան վերջին այցելության ժամանակ հանդիպում ունեցաք Հայաստանի նախագահի եւ վարչապետի հետ։ Խնդրում ենք ավելի մանրամասն ներկայացնել։
-Հայաստանի Հանրապետության նախագահի եւ վարչապետի հետ պարբերաբար հանդիպում ունենում ենք, երբ Հայաստանում եմ գտնվում: Նախագահի հետ խոսակցությունն ընդգրկեց Հայ դատի մեր գրասենյակների եւ հանձնախմբերի վերջին խորհրդաժողովի արդյունքները, 2020-ի համահայկական նախաձեռնությունները՝ ներառյալ Սեւրի դաշնագիրի 100-ամյակի նշումը, Հայաստանի եւ Արցախի քաղաքական իրավիճակը եւ ազգային օրակարգի հարցերը: ՀՀ վարչապետի հետ նաեւ քննարկեցինք համահայկական ու տարածաշրջանային հարցերը` ներառյալ Արցախի բանակցությունների ներկա փուլը եւ Հայաստան-Վրաստան հարաբերությունները: Երկու հանդիպումներն էլ անցան փոխըմբռնման մթնոլորտում:
Մենք, անկախ իշխանության հետ մեր ունեցած ներքաղաքական տարաձայնություններից, միշտ զգացել ենք համահայկական ու Հայ դատի աշխատանքների շուրջ հայրենի իշխանության բարձրագույն ներկայացուցիչների հետ խորհրդակցելու, տեղեկություններ փոխանակելու, փոխադարձ համագործակցության եզրեր գտնելու եւ աշխատանքը համադրելու անհրաժեշտությունը:
-Փետրվարի վերջին Արցախում տեղի ունեցավ Հայ դատի աշխարհասփյուռ հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովը։ Մեր մամուլն անդրադարձավ ժողովին, սակայն այժմ կխնդրենք Ձեր գնահատականը:
-Մենք պարբերաբար գումարում ենք Հայ դատի խորհրդաժողովներ, ուր ի մի ենք բերում մեր գրասենյակներն ու հանձնախմբերը: Որոշ տարիներ այդ խորհրդաժողովներն անցկացնում ենք տարածաշրջանային հիմքով, իսկ 2-3 տարին մեկ՝ կենտրոնական մակարդակով` Հայաստանում ու Արցախում:
Վերջին տարիների մեր մեծագույն հաջողությունն այն է, որ գրասենյակների ցանցը ընդարձակված է` համալրված Հայ դատի արհեստավարժ նվիրյալներով, որոնք պատնեշի վրա են օրը 24 ժամ, շաբաթը 7 օր, տարին 365 օր։ Նրանք էապես ապրում են Հայ դատով, գործում են, աշխատում որպես կազմակերպ ու անխոնջ բանակ: Այլեւս միայն կամավոր աշխատանքով չենք բավարարվում, թեեւ դա երբեք չի ենթադրում այն հսկա գործի անտեսում, որը կատարում են մեր հանձնախմբերի կազմերի ու նրանց շուրջը համախմբված կամավորները` ավելի քան երեսուն երկրներում: Այս վերջին խորհրդաժողովի նիստերը տեղի ունեցան թե՛ Երեւանում եւ թե՛ Ստեփանակերտում։ Օրակարգն ընդգրկում էր Հայ դատի մեր նորօրյա սահմանումի չորս հիմնական գլուխները։
Առաջինը մեր իրազեկման` լոբբինգի աշխատանքներն են` ի նպաստ մեր երկու պետությունների: Հայաստանի պարագայում պետության հզորացման օրակարգն է, նրա միջազգային հեղինակության ամրապնդումը եւ տարբեր տիպի օժանդակություններ ապահովելը: Արցախի պարագայում, օժանդակությունն ապահովելու կողքին, նրա ինքնորոշման իրավունքի շեշտադրումն է եւ, ուր որ կարելի է, Արցախի անկախության ճանաչման հետապնդումը: Մի օրինակ նշեմ օժանդակության հարցով. Ամերիկայի Միացյալ Նահանգների մերօրյա մարտահրավերներն են Արցախի ուղղակի օժանդակության վերահաստատելը, որը Թրամփի վարչակարգը փորձում է վերացնել, եւ Հայաստանին հատկացվելիք` Ամերիկայի նպաստը կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղելը:
Երկրորդ հիմնական գլուխը Ցեղասպանության ճանաչման, կանխարգելման եւ դատապարտման աշխատանքներն են, որոնց ավելացել է մասնագիտորեն մեր պահանջատիրության օրինական կողմերն ուսումնասիրելու խնդիրը: Այս վերջին նպատակի համար ստեղծել ենք «Armenian Legal Center for Justice and Human Rights» (Արդարության եւ մարդկային իրավունքների հայկական իրավական կենտրոն) կազմակերպությունը, որը, Վաշինգտոնում գրանցված լինելով հանդերձ, ունի միջազգային տնօրեն խորհուրդ, որ կազմված է տարբեր երկրներից ընդգրկված մասնագետներով եւ ունի երկու հիմնական նպատակներ` առաջին՝ Ցեղասպանության հետեւանքների վերացման համար օրինական ճանապարհների որոնում, երկրորդ՝ Արցախի հարցով օրինական ճանապարհի ճշտում՝ հասնելու համար մեր հիմնական նպատակին:
Երրորդը՝ առհասարակ հայապատկան հողերում կամ ընդհանրապես Սփյուռքում հայության իրավունքների պաշտպանության խնդիրն է: Այս բաժինը պարփակում է, բնականաբար, Ջավախքի մեր քույրերի եւ եղբայրների մարդկային անհատական ու հավաքական իրավունքների խնդիրները, որպեսզի նրանք կառչած մնան իրենց հողին: Այս գլխում է նաեւ ծպտյալ հայերի հարցը Արեւմտյան Հայաստանում, ինչպես նաեւ այլ փոքրամասնությունների հետ հարաբերությունը, որպեսզի մեր հողերում հայկական ներկայությունը խրախուսվի եւ հայակերտումն ամրապնդվի: Այստեղ են զետեղված նաեւ սփյուռքահայության իրավունքները` ըստ միջազգային դաշնագրերի կամ առանձին երկրների օրենքների սահմանումների. հատուկ ուշադրության առարկա են Միջին Արեւելքի, Թիֆլիսի եւ Պոլսի հայության պարագաները: Իսկ որոշ շրջաններում կա հայության վերադարձի երեւույթը, հայակերտման խնդիրը, որը քաջալերում ենք ամենուրեք։ Այսօր ուրախությամբ տեսնում ենք նոր սերունդների հայրենասեր ներկայացուցիչների, որոնց ծնողները հեռացել էին իրենց արմատներից, եւ հիմա նրանք սկսել են վերադառնալ հայությանը:
Չորրորդ գլուխը երիտասարդության ներգրավման եւ քաղաքականացման խնդիրն է, որպեսզի նրանք այլազան երկրներում բարձր պաշտոններ ստանձնեն քաղաքական տնտեսական, ֆինանսական, լրատվական կառույցներում եւ միջազգային կազմակերպությունների կենտրոններում:
-Անցնենք Հայաստանի այսօրվա քաղաքական իրավիճակին` Սահմանադրության փոփոխության հանրաքվե, կորոնավիրուսի դեմ պայքար, քաղաքական շիկացած մթնոլորտ։ Ո՞րն է Դաշնակցության կեցվածքը եւ դիրքորոշումը։
-Ճիշտ է, որ շիկացած է մթնոլորտը Հայաստանում: Դժբախտաբար, իշխանությունը տակավին հետապնդում է բաժանարար գծեր ստեղծելու քաղաքականություն: Տակավին շարունակում է թշնամանքի ու ատելության մթնոլորտը, որն առողջ երեւույթ չէ եւ քանդում է համերաշխության ու համախմբվածության որեւէ հավանականություն: Սահմանադրական հանրաքվեն հետաձգվել է կորոնավիրուսով պայմանավորված վտանգի պատճառով: ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը հստակորեն բացատրել է, թե ինչու հակասահմանադրական է այս հանրաքվեի ընթացքը եւ էությունը՝ Սահմանադրական դատարանի մի քանի դատավորներից ձերբազատվելու համար։ Առավել` ունենք լուրջ մտահոգություն, որ, օրենսդիր եւ գործադիր բոլոր լծակները ունենալով իր ձեռքում, իշխանությունը հիմա նաեւ ուզում է իր ամբողջական հակակշռի տակ առնել դատական համակարգը, ինչը մեզ համար անընդունելի է. ժողովրդավարական երկրներում դատական համակարգն ունի իր անկախությունը եւ չի գործում օրենսդիր ու գործադիր իշխանության տակ: Մենք կողմնակից ենք դատաիրավական համակարգում բարեփոխումներ մտցնելու անհրաժեշտությանը եւ վարչապետի հետ հանդիպումների ընթացքում էլ փոխանցել ենք, բայց դրանք պետք է լինեն հանգրվանային, համախոհական եւ Սահմանադրությանը համապատասխան: Մենք հավատում ենք, որ, դժբախտաբար, այս հանրաքվեն եւս մեկ անգամ պիտի բեւեռացնի մեր ժողովրդին եւ սեւերի ու սպիտակների բաժանարար գծերը պիտի հայտնաբերի: Սահմանադրական փոփոխությունների խորհրդարանական գործընթացն արդեն սկսված է, եւ իշխանությունից ակնկալում ենք, որ ստեղծի համերաշխ մթնոլորտ` փոփոխությունների թղթածրարը մանրամասնորեն եւ համապարփակ կերպով քննարկելու համար: Մենք անցյալում անդրադարձել էինք այս կապակցությամբ մեր առաջնահերթություններին, այսինքն` երկքաղաքացիների նկատմամբ բոլոր տեսակի սահմանադրական արգելքների վերացմանը, նախագահի իրավասությունների ընդարձակմանը կամ ավելի ճիշտ` վարչապետի եւ նախագահի լիազորությունների հավասարակշռմանը, խորհրդարանական համակարգի ամրապնդմանը եւ արդարադատության ճյուղի առավել անկախացմանը: Առավել՝ ընտրական օրենսգրքում անհրաժեշտ փոփոխություններ մտցնելուն: Բնականաբար, այս հարցերը հիմա սառեցված են` կորոնավիրուսի դեմ պայքարելու առաջնահերթությունով թելադրված:
ՀՅԴ Բյուրոն կոչով դիմեց աշխարհասփյուռ հայությանը` համախմբվել պետության շուրջը եւ միասնական ուժերով դիմագրավել այս մարտահրավերը: Մենք կառավարությանը ներկայացրեցինք առաջարկներ այս ուղղությամբ եւ, ՀՕՄ-ի ու Հայ դատի մեր հանձնախմբերի գործակցությամբ, անմիջապես ի գործ դրինք օժանդակության ծրագրեր, որոնց մի մասը տակավին ընթացքի մեջ է:
-Վերջերս Հայաստանում Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդես եկավ ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության առաջարկով: Դրան հաջորդած հրապարակային թեր ու դեմ կարծիքներն ալեկոծեցին Հայաստանի մամուլն ու սոցիալական ցանցերը: Ի՞նչ կասեք այս ուղղությամբ:
-Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական հորդորում որեւէ արտառոց բան չկա. Վեհափառը պարզապես նշել էր, որ, ՀՀ երկրորդ նախագահի առողջական վիճակի ու կորոնավիրուսի կապակցությամբ մտահոգությունից ելնելով, բոլոր կանխարգելիչ միջոցներին պետք է դիմել`ապահովելու համար նախագահի առողջությունն ու անվտանգությունը: Այնտեղ որեւէ անդրադարձ չկար դատավարության էությանն ու քրեական մեղադրանքներին: Արդ՝ իսկապես անհասկանալի է այն ծավալված աղմուկը եւ մանավանդ շղթայազերծված պայքարը ոչ միայն Վեհափառի անձի, այլև Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հանդեպ:
Մեկ անգամ եւս շեշտում ենք, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ազգային էական կառույցներից է, որի կարեւորությունը նշված է ՀՀ Սահմանադրության մեջ, եւ որի դերը կրոնական սահմաններից շատ այն կողմ է անցել մեր պետության կորստի խավարի դարերում: Եկեղեցու դեմ ծրագրված այս հարձակումներն ու նրա դերը միտումնավոր նսեմացնելը հարվածներ են` ուղղված ողջ հայությանը, եւ ըստ այդմ` լրիվ դատապարտելի:
Իսկ ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահին, ապա կալանքը որպես խափանման միջոց ընտրելու եւ ձգձգվող դատավարության հետ կապված մեր հստակ դիրքորոշումն ու մտահոգությունները վաղուց ենք հայտնել։ Աշխարհը պատուհասած այս համավարակի պայմաններում այսօր առավել եւս անընդունելի ենք համարում առողջական խնդիրներ ունեցող եւ վտանգված տարիքային խմբում գտնվող ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ ազատազրկման ծայրահեղ միջոցներ կիրառելը։ Արդարադատության իրականացումը չի կարող ընտրովի լինել եւ չպետք է հակասի իրավունքի գերակայության սկզբունքներին:
-Արցախի ընտրությունների առաջին փուլը հատկանշվեց աշխույժ մասնակցությամբ եւ բարդ ու խճողված խճանկարով: Առաջին անգամ է, որքան հիշում եմ, որ ունեցանք 14 նախագահական թեկնածուներ եւ 12 կուսակցություններ ու դաշինքներ: Համենայն դեպս, մեր հորդորն էր, որ ընտրություններն ընթանան արդար, հավասար ու թափանցիկ պայմաններում։ Թեեւ ի սկզբանե մտահոգ էինք, որ արդեն ավելի քան մեկ տարի ի վեր մի շարք ուժեր ձեռնարկում են ոչ պաշտոնական ընտրարշավ` ամեն տեսակի լծակների օգտագործումով: Անհրաժեշտ էր նաեւ ապահովել պատերազմական վիճակի մեջ գտնվող Արցախի կայունությունը եւ ցույց տալ աշխարհին, որ Արցախը կայացած պետություն է եւ ժողովրդավարության բարձր մակարդակով կարող է ընտրել իր քաղաքական ներկայացուցիչներին:
Մենք ներկայացանք մեր նախագահական թեկնածուով` հանձին ընկ. Դավիթ Իշխանյանի, եւ ԱԺ-ի համար որակյալ ցանկով՝ կազմված ընկերներ-ընկերուհիներից ու համակիրներից: Մեր մրցակիցների իսկ հաստատմամբ` ունեցանք ամենաորակյալ եւ իրապաշտ ընտրական ծրագիրը:
Առաջին փուլի ընթացքում ի հայտ եկան որոշ խախտումներ, եւ հստակվեց, որ որոշ ուժեր, մանավանդ` մեծագույն տոկոս ստացած դաշինքը, պետական լծակների ամբողջական օգտագործումով եւ շռայլ խոստումներով են առավելագույն քվեներ ապահովել: Դաշնակցության քվեները, նախկին ընտրության համեմատ, անկում կրեցին, ու ՀՅԴ-ն նոր խորհրդարանում ունեցավ 3 աթոռ:
Երկրորդ փուլի արդյունքն արդեն կանխորոշված էր նախագահական թեկնածուների քվեների մեծ տարբերության եւ երկրորդ բարձրագույն քվե հավաքած թեկնածուի` այդ փուլին չմասնակցելու կոչի հետեւանքով:
Ինչպես միշտ եւ անկախաբար ընտրական արդյունքից` Դաշնակցությունը անպայման պիտի ունենա իր կարեւոր դերը Արցախի քաղաքական կյանքում եւ պիտի շարունակի պաշտպանել Արցախի իրավունքներն աշխարհով մեկ: Անշուշտ, մեր նպատակը Արցախի անկախության իրավական ամրագրումն է` որպես միջանկյալ լուծում, եւ, վերջ ի վերջո, նրա միացումը Հայաստանին:
-2020 թվականը հատկանշվում է նշանակալից պատմական իրադարձություններով ու ոգեկոչումներով։ Կարո՞ղ եք ավելի մանրամասնել ՀՅԴաշնակցության ծրագրած նախաձեռնությունները։
-2019-ը մեզ համար բավական բեղմնավոր տարի եղավ, որովհետեւ մի քանի մեծ նախաձեռնություններ ունեցանք: Բյուրոյի նոր կազմի ընտրությունից անմիջապես հետո տարին սկսեցինք Արցախի համար ռազմական դաշինքի կապակցությամբ հայկական ուժերի համախմբում ստեղծելով եւ համաժողով գումարելով։ Նույն ուղղությամբ եւ այս անգամ ավելի քան 150 օտար քաղաքական դեմքերի, ակադեմիկոսների եւ լրագրողների մասնակցությամբ գոմարեցինք Արցախի Բարեկամների խորհրդաժողովը՝ Արցախի արտաքին գործերի նախարարության հետ: Մեր ոչ հայ բարեկամներին կարողացանք հավաքել Արցախում` հակառակ Ադրբեջանի սպառնալիքներին, որ նրանց անունները կարձանագրվեն նրա «սեւ ցուցակում»: Այս բոլոր անձնավորությունները՝ Միացյալ Նահանգներից, Կանադայից, Եվրոպայի այլազան երկրներից եւ Միջին Արեւելքից, շեշտեցին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, եւ սա իսկապես մեծ հաջողություն էր:
Հայաստանի պարագայում` մեր կազմակերպությունն ապրիլին գումարեց իր Գերագույն ժողովը եւ ընտրեց նոր մարմին: Կազմակերպեցինք զանազան շրջանային հանդիպումներ, խորհրդաժողովներ՝ մեր քաղաքական, տնտեսական եւ սոցիալական ուղղությունները ճշտելու համար: Հանդիպումներ ունեցանք ՀՀ իշխանության այլազան օղակների հետ: Ծրագրվեցին նաեւ Ջավախքի մեր հայրենակիցների իրավունքների հետապնդման եւ առհասարակ օժանդակության նոր ուղիները:
Իսկ Սփյուռքում նոր ավիշ, նոր եռանդ բերելու նպատակով սկիզբ դրեցինք նոր գործընթացի` հատուկ ուշադրություն ընծայեցինք Սիրիայի պատերազմին ու Լիբանանի տնտեսական ճգնաժամի հետեւանքով ստեղծված իրավիճակին ու մեր անելիքներին: Եվ անդրադարձանք, որ մեր ժողովուրդը մեծապես նեցուկ կանգնեց մեզ նոյեմբերին ձեռնարկված` Հայ դատի աշխատանքների բրյուսելյան հանգանակությանը, որ ինքնին գոտեպնդիչ երեւույթ էր:
Եվ 2020 թվականը սկսեցինք մեծ եռանդով ու ծրագրերով: 2020-ի փետրվարին ունեցանք Հայ դատի խորհրդաժողովը, որ շարունակությունն էր 2019-ի` Արցախի համար կայացած երկու նախաձեռնությունների: Նույն օրերին Հայաստանի արտաքին գործերի նախարարության հետ ունեցանք համադրական ժողով:
Մարտին կորոնավիրուսի համաճարակը խանգարեց մեր գարնանային եւ ամառային ծրագրերին. այսպիսով՝ ապրիլին ծրագրված` Ցեղասպանության ցույցերն ու քայլարշավները, մեր ուղեկից միությունների եւ հարակից կառույցների հետ ժողովը Հայաստանում, մայիսին` Դաշնակցության հիմնադիրներից Քրիստափոր Միքայելյանի մահվան 115-րդ տարելիցի նշումը Բուլղարիայում, Եվրոպայի երիտասարդության համագումարը, Պատանեկան միությունների խորհրդաժողովը Լիբանանում, Սփյուռքի հարցերով համաժողովը եւ Հայաստանում ու Արցախում կայանալիք ամառային բանակումները չեղարկվեցին կամ հետաձգվեցին:
Հուսանք, որ աշնանը պիտի կարողանանք հատուկ կերպով նշել Սեւրի դաշնագիրի 100-ամյակը եւ դա իրագործել սեպտեմբերին Սեւրում, իսկ նախագահ Վիլսոնի իրավարար վճռի 100-ամյակը` նոյեմբերին Վաշինգտոնում:
Իսկ այս տարի բոլոր շրջանները պիտի տոնեն ՀՅԴ հիմնադրության 130-ամյակը, բայց գլխավոր միջոցառումը պետք է տեղի ունենա Երեւանում նոյեմբերի սկզբին։ Երեւանում միաժամանակ պիտի անցկացվի մեր ներկայացուցիչների ժողովը, որը գումարում ենք տարին մեկ անգամ:
-Մարտին Հունաստան Ձեր այցելության ընթացքում ունեցաք մի շարք քաղաքական եւ ներգաղութային հանդիպումներ։ Ինչպե՞ս եք գնահատում դրանք։
-Մեծապես գնահատում եմ Հունաստանի մեր պատասխանատու ընկերների եւ համակիրների ծրագրային աշխատանքը, որ տարվել էր ժամանումիցս առաջ: Թե՛ ներքին կազմակերպական իմաստով, թե՛ քաղաքական իմաստով նախաձեռնությունները իսկապես տպավորիչ էին եւ կարճ՝ չորս օրվա ընթացքում բծախնդրորեն իրագործվեցին: Տեղի ունեցան բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ, որոնց արդեն անդրադարձել եք «Ազատ Օր»-ում։
Ուրախ եմ, որ կարողացա հանդիպումներ ունենալ Առաջնորդի, ազգային իշխանության, համայնքի ներկայացուցիչների եւ ուղեկից կառոյցների, կուսակցական շարքերի եւ երիտասարդության հետ։ Ինձ համար գոտեպնդիչ էր տեսնելը, որ հունահայությունը շարունակում է մնալ պատնեշի վրա, երիտասարդությունը գործունյա է, իսկ կուսակցական, ազգային ու միութենական ղեկավարությունը աշխույժ է ու ամբողջովին նվիրված իր ժողովրդին, հայրենիքին ու դատին: Վարձքներդ կատար:
Անընդունելի ենք համարում առողջական խնդիրներ ունեցող և վտանգված տարիքային խմբում գտնվող ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ ազատազրկման ծայրահեղ միջոցներ կիրառելը․ Հակոբ Տեր-Խաչատուրյան
Մարտի սկզբին Հունաստան այցելեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ ընկ. Հակոբ Տեր-Խաչատուրյանը։ Անդրադարձել ենք նրա ունեցած կարեւոր հանդիպումներին Հունաստանի քաղաքական գործիչների հետ, որոնցից հատկանշական եղավ ջերմ ընդունելությունը Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի կողմից։ Նա նաև առիթ ունեցավ Աթենքում եւ Սալոնիկում հանդես գալու գաղութային կառույցների ներկայացուցիչների առջեւ եւ սպառիչ կերպով ներկայացնելու Դաշնակցության տեսակետները ազգային, համահայկական եւ հայրենի իրականության հետ աղերս ունեցող հարցերի շուրջ։
Կորոնավիրուսի պարտադրած համաշխարհային արգելքների լույսի տակ` «Ազատ Օր»-ն ընկ. Հակոբ Տեր -Խաչատուրյանի հետ ունեցավ հեռավար հարցազրույց, որի ընթացքում խոսակցությունն ընթացավ Հայաստանին, Արցախին եւ հայաշխարհին հուզող օրակարգերի շուրջ, մասնավորաբար՝ լուսարձակի տակ առնվեցին ներհայաստանյան ու արցախյան զարգացումները եւ ՀՅ Դաշնակցության գործունեությունը։ Բնականաբար, մեր խոսակցությունն ընդգրկեց նաեւ նրա` Հունաստան այցելության արժեւորումը։ Ստորեւ մեր ընթերցողներին ենք ներկայացնում հարցազրույցն` ամբողջությամբ:
«Ազատ Օր»
-Ձեր` Հայաստան վերջին այցելության ժամանակ հանդիպում ունեցաք Հայաստանի նախագահի եւ վարչապետի հետ։ Խնդրում ենք ավելի մանրամասն ներկայացնել։
-Հայաստանի Հանրապետության նախագահի եւ վարչապետի հետ պարբերաբար հանդիպում ունենում ենք, երբ Հայաստանում եմ գտնվում: Նախագահի հետ խոսակցությունն ընդգրկեց Հայ դատի մեր գրասենյակների եւ հանձնախմբերի վերջին խորհրդաժողովի արդյունքները, 2020-ի համահայկական նախաձեռնությունները՝ ներառյալ Սեւրի դաշնագիրի 100-ամյակի նշումը, Հայաստանի եւ Արցախի քաղաքական իրավիճակը եւ ազգային օրակարգի հարցերը: ՀՀ վարչապետի հետ նաեւ քննարկեցինք համահայկական ու տարածաշրջանային հարցերը` ներառյալ Արցախի բանակցությունների ներկա փուլը եւ Հայաստան-Վրաստան հարաբերությունները: Երկու հանդիպումներն էլ անցան փոխըմբռնման մթնոլորտում:
Մենք, անկախ իշխանության հետ մեր ունեցած ներքաղաքական տարաձայնություններից, միշտ զգացել ենք համահայկական ու Հայ դատի աշխատանքների շուրջ հայրենի իշխանության բարձրագույն ներկայացուցիչների հետ խորհրդակցելու, տեղեկություններ փոխանակելու, փոխադարձ համագործակցության եզրեր գտնելու եւ աշխատանքը համադրելու անհրաժեշտությունը:
-Փետրվարի վերջին Արցախում տեղի ունեցավ Հայ դատի աշխարհասփյուռ հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովը։ Մեր մամուլն անդրադարձավ ժողովին, սակայն այժմ կխնդրենք Ձեր գնահատականը:
-Մենք պարբերաբար գումարում ենք Հայ դատի խորհրդաժողովներ, ուր ի մի ենք բերում մեր գրասենյակներն ու հանձնախմբերը: Որոշ տարիներ այդ խորհրդաժողովներն անցկացնում ենք տարածաշրջանային հիմքով, իսկ 2-3 տարին մեկ՝ կենտրոնական մակարդակով` Հայաստանում ու Արցախում:
Վերջին տարիների մեր մեծագույն հաջողությունն այն է, որ գրասենյակների ցանցը ընդարձակված է` համալրված Հայ դատի արհեստավարժ նվիրյալներով, որոնք պատնեշի վրա են օրը 24 ժամ, շաբաթը 7 օր, տարին 365 օր։ Նրանք էապես ապրում են Հայ դատով, գործում են, աշխատում որպես կազմակերպ ու անխոնջ բանակ: Այլեւս միայն կամավոր աշխատանքով չենք բավարարվում, թեեւ դա երբեք չի ենթադրում այն հսկա գործի անտեսում, որը կատարում են մեր հանձնախմբերի կազմերի ու նրանց շուրջը համախմբված կամավորները` ավելի քան երեսուն երկրներում: Այս վերջին խորհրդաժողովի նիստերը տեղի ունեցան թե՛ Երեւանում եւ թե՛ Ստեփանակերտում։ Օրակարգն ընդգրկում էր Հայ դատի մեր նորօրյա սահմանումի չորս հիմնական գլուխները։
Առաջինը մեր իրազեկման` լոբբինգի աշխատանքներն են` ի նպաստ մեր երկու պետությունների: Հայաստանի պարագայում պետության հզորացման օրակարգն է, նրա միջազգային հեղինակության ամրապնդումը եւ տարբեր տիպի օժանդակություններ ապահովելը: Արցախի պարագայում, օժանդակությունն ապահովելու կողքին, նրա ինքնորոշման իրավունքի շեշտադրումն է եւ, ուր որ կարելի է, Արցախի անկախության ճանաչման հետապնդումը: Մի օրինակ նշեմ օժանդակության հարցով. Ամերիկայի Միացյալ Նահանգների մերօրյա մարտահրավերներն են Արցախի ուղղակի օժանդակության վերահաստատելը, որը Թրամփի վարչակարգը փորձում է վերացնել, եւ Հայաստանին հատկացվելիք` Ամերիկայի նպաստը կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղելը:
Երկրորդ հիմնական գլուխը Ցեղասպանության ճանաչման, կանխարգելման եւ դատապարտման աշխատանքներն են, որոնց ավելացել է մասնագիտորեն մեր պահանջատիրության օրինական կողմերն ուսումնասիրելու խնդիրը: Այս վերջին նպատակի համար ստեղծել ենք «Armenian Legal Center for Justice and Human Rights» (Արդարության եւ մարդկային իրավունքների հայկական իրավական կենտրոն) կազմակերպությունը, որը, Վաշինգտոնում գրանցված լինելով հանդերձ, ունի միջազգային տնօրեն խորհուրդ, որ կազմված է տարբեր երկրներից ընդգրկված մասնագետներով եւ ունի երկու հիմնական նպատակներ` առաջին՝ Ցեղասպանության հետեւանքների վերացման համար օրինական ճանապարհների որոնում, երկրորդ՝ Արցախի հարցով օրինական ճանապարհի ճշտում՝ հասնելու համար մեր հիմնական նպատակին:
Երրորդը՝ առհասարակ հայապատկան հողերում կամ ընդհանրապես Սփյուռքում հայության իրավունքների պաշտպանության խնդիրն է: Այս բաժինը պարփակում է, բնականաբար, Ջավախքի մեր քույրերի եւ եղբայրների մարդկային անհատական ու հավաքական իրավունքների խնդիրները, որպեսզի նրանք կառչած մնան իրենց հողին: Այս գլխում է նաեւ ծպտյալ հայերի հարցը Արեւմտյան Հայաստանում, ինչպես նաեւ այլ փոքրամասնությունների հետ հարաբերությունը, որպեսզի մեր հողերում հայկական ներկայությունը խրախուսվի եւ հայակերտումն ամրապնդվի: Այստեղ են զետեղված նաեւ սփյուռքահայության իրավունքները` ըստ միջազգային դաշնագրերի կամ առանձին երկրների օրենքների սահմանումների. հատուկ ուշադրության առարկա են Միջին Արեւելքի, Թիֆլիսի եւ Պոլսի հայության պարագաները: Իսկ որոշ շրջաններում կա հայության վերադարձի երեւույթը, հայակերտման խնդիրը, որը քաջալերում ենք ամենուրեք։ Այսօր ուրախությամբ տեսնում ենք նոր սերունդների հայրենասեր ներկայացուցիչների, որոնց ծնողները հեռացել էին իրենց արմատներից, եւ հիմա նրանք սկսել են վերադառնալ հայությանը:
Չորրորդ գլուխը երիտասարդության ներգրավման եւ քաղաքականացման խնդիրն է, որպեսզի նրանք այլազան երկրներում բարձր պաշտոններ ստանձնեն քաղաքական տնտեսական, ֆինանսական, լրատվական կառույցներում եւ միջազգային կազմակերպությունների կենտրոններում:
-Անցնենք Հայաստանի այսօրվա քաղաքական իրավիճակին` Սահմանադրության փոփոխության հանրաքվե, կորոնավիրուսի դեմ պայքար, քաղաքական շիկացած մթնոլորտ։ Ո՞րն է Դաշնակցության կեցվածքը եւ դիրքորոշումը։
-Ճիշտ է, որ շիկացած է մթնոլորտը Հայաստանում: Դժբախտաբար, իշխանությունը տակավին հետապնդում է բաժանարար գծեր ստեղծելու քաղաքականություն: Տակավին շարունակում է թշնամանքի ու ատելության մթնոլորտը, որն առողջ երեւույթ չէ եւ քանդում է համերաշխության ու համախմբվածության որեւէ հավանականություն: Սահմանադրական հանրաքվեն հետաձգվել է կորոնավիրուսով պայմանավորված վտանգի պատճառով: ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը հստակորեն բացատրել է, թե ինչու հակասահմանադրական է այս հանրաքվեի ընթացքը եւ էությունը՝ Սահմանադրական դատարանի մի քանի դատավորներից ձերբազատվելու համար։ Առավել` ունենք լուրջ մտահոգություն, որ, օրենսդիր եւ գործադիր բոլոր լծակները ունենալով իր ձեռքում, իշխանությունը հիմա նաեւ ուզում է իր ամբողջական հակակշռի տակ առնել դատական համակարգը, ինչը մեզ համար անընդունելի է. ժողովրդավարական երկրներում դատական համակարգն ունի իր անկախությունը եւ չի գործում օրենսդիր ու գործադիր իշխանության տակ:
Մենք կողմնակից ենք դատաիրավական համակարգում բարեփոխումներ մտցնելու անհրաժեշտությանը եւ վարչապետի հետ հանդիպումների ընթացքում էլ փոխանցել ենք, բայց դրանք պետք է լինեն հանգրվանային, համախոհական եւ Սահմանադրությանը համապատասխան: Մենք հավատում ենք, որ, դժբախտաբար, այս հանրաքվեն եւս մեկ անգամ պիտի բեւեռացնի մեր ժողովրդին եւ սեւերի ու սպիտակների բաժանարար գծերը պիտի հայտնաբերի: Սահմանադրական փոփոխությունների խորհրդարանական գործընթացն արդեն սկսված է, եւ իշխանությունից ակնկալում ենք, որ ստեղծի համերաշխ մթնոլորտ` փոփոխությունների թղթածրարը մանրամասնորեն եւ համապարփակ կերպով քննարկելու համար: Մենք անցյալում անդրադարձել էինք այս կապակցությամբ մեր առաջնահերթություններին, այսինքն` երկքաղաքացիների նկատմամբ բոլոր տեսակի սահմանադրական արգելքների վերացմանը, նախագահի իրավասությունների ընդարձակմանը կամ ավելի ճիշտ` վարչապետի եւ նախագահի լիազորությունների հավասարակշռմանը, խորհրդարանական համակարգի ամրապնդմանը եւ արդարադատության ճյուղի առավել անկախացմանը: Առավել՝ ընտրական օրենսգրքում անհրաժեշտ փոփոխություններ մտցնելուն: Բնականաբար, այս հարցերը հիմա սառեցված են` կորոնավիրուսի դեմ պայքարելու առաջնահերթությունով թելադրված:
ՀՅԴ Բյուրոն կոչով դիմեց աշխարհասփյուռ հայությանը` համախմբվել պետության շուրջը եւ միասնական ուժերով դիմագրավել այս մարտահրավերը: Մենք կառավարությանը ներկայացրեցինք առաջարկներ այս ուղղությամբ եւ, ՀՕՄ-ի ու Հայ դատի մեր հանձնախմբերի գործակցությամբ, անմիջապես ի գործ դրինք օժանդակության ծրագրեր, որոնց մի մասը տակավին ընթացքի մեջ է:
-Վերջերս Հայաստանում Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդես եկավ ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության առաջարկով: Դրան հաջորդած հրապարակային թեր ու դեմ կարծիքներն ալեկոծեցին Հայաստանի մամուլն ու սոցիալական ցանցերը: Ի՞նչ կասեք այս ուղղությամբ:
-Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական հորդորում որեւէ արտառոց բան չկա. Վեհափառը պարզապես նշել էր, որ, ՀՀ երկրորդ նախագահի առողջական վիճակի ու կորոնավիրուսի կապակցությամբ մտահոգությունից ելնելով, բոլոր կանխարգելիչ միջոցներին պետք է դիմել`ապահովելու համար նախագահի առողջությունն ու անվտանգությունը: Այնտեղ որեւէ անդրադարձ չկար դատավարության էությանն ու քրեական մեղադրանքներին: Արդ՝ իսկապես անհասկանալի է այն ծավալված աղմուկը եւ մանավանդ շղթայազերծված պայքարը ոչ միայն Վեհափառի անձի, այլև Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հանդեպ:
Մեկ անգամ եւս շեշտում ենք, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ազգային էական կառույցներից է, որի կարեւորությունը նշված է ՀՀ Սահմանադրության մեջ, եւ որի դերը կրոնական սահմաններից շատ այն կողմ է անցել մեր պետության կորստի խավարի դարերում: Եկեղեցու դեմ ծրագրված այս հարձակումներն ու նրա դերը միտումնավոր նսեմացնելը հարվածներ են` ուղղված ողջ հայությանը, եւ ըստ այդմ` լրիվ դատապարտելի:
Իսկ ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահին, ապա կալանքը որպես խափանման միջոց ընտրելու եւ ձգձգվող դատավարության հետ կապված մեր հստակ դիրքորոշումն ու մտահոգությունները վաղուց ենք հայտնել։ Աշխարհը պատուհասած այս համավարակի պայմաններում այսօր առավել եւս անընդունելի ենք համարում առողջական խնդիրներ ունեցող եւ վտանգված տարիքային խմբում գտնվող ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ ազատազրկման ծայրահեղ միջոցներ կիրառելը։ Արդարադատության իրականացումը չի կարող ընտրովի լինել եւ չպետք է հակասի իրավունքի գերակայության սկզբունքներին:
-Այժմ խոսենք Արցախի զույգ ընտրությունների եւ, բնականաբար, Դաշնակցության մասնակցության մասին։
-Արցախի ընտրությունների առաջին փուլը հատկանշվեց աշխույժ մասնակցությամբ եւ բարդ ու խճողված խճանկարով: Առաջին անգամ է, որքան հիշում եմ, որ ունեցանք 14 նախագահական թեկնածուներ եւ 12 կուսակցություններ ու դաշինքներ: Համենայն դեպս, մեր հորդորն էր, որ ընտրություններն ընթանան արդար, հավասար ու թափանցիկ պայմաններում։ Թեեւ ի սկզբանե մտահոգ էինք, որ արդեն ավելի քան մեկ տարի ի վեր մի շարք ուժեր ձեռնարկում են ոչ պաշտոնական ընտրարշավ` ամեն տեսակի լծակների օգտագործումով: Անհրաժեշտ էր նաեւ ապահովել պատերազմական վիճակի մեջ գտնվող Արցախի կայունությունը եւ ցույց տալ աշխարհին, որ Արցախը կայացած պետություն է եւ ժողովրդավարության բարձր մակարդակով կարող է ընտրել իր քաղաքական ներկայացուցիչներին:
Մենք ներկայացանք մեր նախագահական թեկնածուով` հանձին ընկ. Դավիթ Իշխանյանի, եւ ԱԺ-ի համար որակյալ ցանկով՝ կազմված ընկերներ-ընկերուհիներից ու համակիրներից: Մեր մրցակիցների իսկ հաստատմամբ` ունեցանք ամենաորակյալ եւ իրապաշտ ընտրական ծրագիրը:
Առաջին փուլի ընթացքում ի հայտ եկան որոշ խախտումներ, եւ հստակվեց, որ որոշ ուժեր, մանավանդ` մեծագույն տոկոս ստացած դաշինքը, պետական լծակների ամբողջական օգտագործումով եւ շռայլ խոստումներով են առավելագույն քվեներ ապահովել: Դաշնակցության քվեները, նախկին ընտրության համեմատ, անկում կրեցին, ու ՀՅԴ-ն նոր խորհրդարանում ունեցավ 3 աթոռ:
Երկրորդ փուլի արդյունքն արդեն կանխորոշված էր նախագահական թեկնածուների քվեների մեծ տարբերության եւ երկրորդ բարձրագույն քվե հավաքած թեկնածուի` այդ փուլին չմասնակցելու կոչի հետեւանքով:
Ինչպես միշտ եւ անկախաբար ընտրական արդյունքից` Դաշնակցությունը անպայման պիտի ունենա իր կարեւոր դերը Արցախի քաղաքական կյանքում եւ պիտի շարունակի պաշտպանել Արցախի իրավունքներն աշխարհով մեկ: Անշուշտ, մեր նպատակը Արցախի անկախության իրավական ամրագրումն է` որպես միջանկյալ լուծում, եւ, վերջ ի վերջո, նրա միացումը Հայաստանին:
-2020 թվականը հատկանշվում է նշանակալից պատմական իրադարձություններով ու ոգեկոչումներով։ Կարո՞ղ եք ավելի մանրամասնել ՀՅԴաշնակցության ծրագրած նախաձեռնությունները։
-2019-ը մեզ համար բավական բեղմնավոր տարի եղավ, որովհետեւ մի քանի մեծ նախաձեռնություններ ունեցանք:
Բյուրոյի նոր կազմի ընտրությունից անմիջապես հետո տարին սկսեցինք Արցախի համար ռազմական դաշինքի կապակցությամբ հայկական ուժերի համախմբում ստեղծելով եւ համաժողով գումարելով։ Նույն ուղղությամբ եւ այս անգամ ավելի քան 150 օտար քաղաքական դեմքերի, ակադեմիկոսների եւ լրագրողների մասնակցությամբ գոմարեցինք Արցախի Բարեկամների խորհրդաժողովը՝ Արցախի արտաքին գործերի նախարարության հետ: Մեր ոչ հայ բարեկամներին կարողացանք հավաքել Արցախում` հակառակ Ադրբեջանի սպառնալիքներին, որ նրանց անունները կարձանագրվեն նրա «սեւ ցուցակում»: Այս բոլոր անձնավորությունները՝ Միացյալ Նահանգներից, Կանադայից, Եվրոպայի այլազան երկրներից եւ Միջին Արեւելքից, շեշտեցին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, եւ սա իսկապես մեծ հաջողություն էր:
Հայաստանի պարագայում` մեր կազմակերպությունն ապրիլին գումարեց իր Գերագույն ժողովը եւ ընտրեց նոր մարմին: Կազմակերպեցինք զանազան շրջանային հանդիպումներ, խորհրդաժողովներ՝ մեր քաղաքական, տնտեսական եւ սոցիալական ուղղությունները ճշտելու համար: Հանդիպումներ ունեցանք ՀՀ իշխանության այլազան օղակների հետ: Ծրագրվեցին նաեւ Ջավախքի մեր հայրենակիցների իրավունքների հետապնդման եւ առհասարակ օժանդակության նոր ուղիները:
Իսկ Սփյուռքում նոր ավիշ, նոր եռանդ բերելու նպատակով սկիզբ դրեցինք նոր գործընթացի` հատուկ ուշադրություն ընծայեցինք Սիրիայի պատերազմին ու Լիբանանի տնտեսական ճգնաժամի հետեւանքով ստեղծված իրավիճակին ու մեր անելիքներին: Եվ անդրադարձանք, որ մեր ժողովուրդը մեծապես նեցուկ կանգնեց մեզ նոյեմբերին ձեռնարկված` Հայ դատի աշխատանքների բրյուսելյան հանգանակությանը, որ ինքնին գոտեպնդիչ երեւույթ էր:
Եվ 2020 թվականը սկսեցինք մեծ եռանդով ու ծրագրերով: 2020-ի փետրվարին ունեցանք Հայ դատի խորհրդաժողովը, որ շարունակությունն էր 2019-ի` Արցախի համար կայացած երկու նախաձեռնությունների: Նույն օրերին Հայաստանի արտաքին գործերի նախարարության հետ ունեցանք համադրական ժողով:
Մարտին կորոնավիրուսի համաճարակը խանգարեց մեր գարնանային եւ ամառային ծրագրերին. այսպիսով՝ ապրիլին ծրագրված` Ցեղասպանության ցույցերն ու քայլարշավները, մեր ուղեկից միությունների եւ հարակից կառույցների հետ ժողովը Հայաստանում, մայիսին` Դաշնակցության հիմնադիրներից Քրիստափոր Միքայելյանի մահվան 115-րդ տարելիցի նշումը Բուլղարիայում, Եվրոպայի երիտասարդության համագումարը, Պատանեկան միությունների խորհրդաժողովը Լիբանանում, Սփյուռքի հարցերով համաժողովը եւ Հայաստանում ու Արցախում կայանալիք ամառային բանակումները չեղարկվեցին կամ հետաձգվեցին:
Հուսանք, որ աշնանը պիտի կարողանանք հատուկ կերպով նշել Սեւրի դաշնագիրի 100-ամյակը եւ դա իրագործել սեպտեմբերին Սեւրում, իսկ նախագահ Վիլսոնի իրավարար վճռի 100-ամյակը` նոյեմբերին Վաշինգտոնում:
Իսկ այս տարի բոլոր շրջանները պիտի տոնեն ՀՅԴ հիմնադրության 130-ամյակը, բայց գլխավոր միջոցառումը պետք է տեղի ունենա Երեւանում նոյեմբերի սկզբին։ Երեւանում միաժամանակ պիտի անցկացվի մեր ներկայացուցիչների ժողովը, որը գումարում ենք տարին մեկ անգամ:
-Մարտին Հունաստան Ձեր այցելության ընթացքում ունեցաք մի շարք քաղաքական եւ ներգաղութային հանդիպումներ։ Ինչպե՞ս եք գնահատում դրանք։
-Մեծապես գնահատում եմ Հունաստանի մեր պատասխանատու ընկերների եւ համակիրների ծրագրային աշխատանքը, որ տարվել էր ժամանումիցս առաջ: Թե՛ ներքին կազմակերպական իմաստով, թե՛ քաղաքական իմաստով նախաձեռնությունները իսկապես տպավորիչ էին եւ կարճ՝ չորս օրվա ընթացքում բծախնդրորեն իրագործվեցին: Տեղի ունեցան բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ, որոնց արդեն անդրադարձել եք «Ազատ Օր»-ում։
Ուրախ եմ, որ կարողացա հանդիպումներ ունենալ Առաջնորդի, ազգային իշխանության, համայնքի ներկայացուցիչների եւ ուղեկից կառոյցների, կուսակցական շարքերի եւ երիտասարդության հետ։ Ինձ համար գոտեպնդիչ էր տեսնելը, որ հունահայությունը շարունակում է մնալ պատնեշի վրա, երիտասարդությունը գործունյա է, իսկ կուսակցական, ազգային ու միութենական ղեկավարությունը աշխույժ է ու ամբողջովին նվիրված իր ժողովրդին, հայրենիքին ու դատին: Վարձքներդ կատար:
Աղբյուրը՝ yerkir.am