Լրահոս

19.03.2011 14:18


Ըստ ՀՀԿ–ական պատգամավորի՝ ՀԱԿ–ը փորձում է ավելի կառուցողական գործել

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀԱԿ–ի վերջին գործողություններին, նշել է, որ եթե ՀԱԿ–ն իր մարտավարության մեջ որոշել է ավելի իրատեսական քայլեր ձեռնարկել և ավելի կառուցողական դաշտում գործել՝ որպես կառուցողական ընդդիմություն, ապա ողջունելի է։

–Ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ կարծես նրանք ունեն նման ցանկություն,–ասել է Մ. Մինասյանը։

ՀՀԿ–ական պատգամավորը համամիտ չէ բոլոր հարցադրումների հետ, որ Լևոն Տեր–Պետրոսյանն արել է։

–Բայց ընդհանուր ցանկությունների դաշտում կա որոշակի փոփոխություն, որը ավելի շատ կառուցողական դաշտ է տեղափոխում գործունեությունը,–ավելացրել է նա։

ՀԱԿ–ի 15 հարցադրումները Մկրտիչ Մինասյանը վերջնագիր է համարել ու շարունակում է համարել։ Սակայն նրա կարծիքով՝  Լևոն Տեր–Պետրոսյանը ևս գտնում է, որ ի սկզբանե ասված իր 15 կետերը լիարժեք չեն ներկայացվել կամ սխալ են հասկացվել։

–Նրա այդ բացատրություններում փաստորեն այդ իմաստով իրատեսություն տեսա, որ նա գտնում է, որ այդ 15 կետերն անհապաղ իրականացնելու հնարավորություն չկա,–հավելել է Մ. Մինասյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը