Աշխարհ

21.04.2020 16:37


Ֆրանսիայում կորոնավիրուսով ախտահարված երեխան շփվել է ավելի քան 170 մարդու հետ՝ չվարակելով նրանցից ոչ մեկին

Ֆրանսիայում կորոնավիրուսով ախտահարված երեխան շփվել է ավելի քան 170 մարդու հետ՝ չվարակելով նրանցից ոչ մեկին

Ֆրանսիայի արևելյան հատվածում կորոնավիրուսով վարակված իննամյա տղան շփվել է ավելի քան 170 մարդու հետ, սակայն նրանցից որևէ մեկին վարակը չի փոխանցել:

Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ ենթադրելով, որ երեխաները կարող են վարակի տարածման հիմնական աղբյուր չլինել:

Հայտնի է, որ տղան ախտահարվել է Վերին Սավոյ դեպարտամենտում, որտեղ այցելել է երեք լեռնադահուկային դպրոց: Նա, վարակված լինելով, սակայն այդ մասին չիմանալով հանդերձ, շփվել է 172 մարդու հետ: Ավելի ուշ, երբ տղայի հիվանդության մասին հայտնի է դարձել, նրա հետ շփված բոլոր անձինք կարանտինում են հայտնվել, սակայն նրանցից որևէ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել:

Ֆրանսիայի հանրային առողջապահության հարցերով գործակալության հետազոտության արդյունքում պարզվել է, որ տղայի օրգանիզմում վարակի մակարդակը չափազանց ցածր, գրեթե աննշմարելի է եղել: Հենց դրանով է բացատրվում այլոց չվարակելու փաստը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը