Աշխարհ

21.04.2020 16:16


Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների 9 տոկոսը ախտանիշներ չի ունեցել. aliq.ge

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների 9 տոկոսը ախտանիշներ չի ունեցել. aliq.ge

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների 9 տոկոսը ախտանիշներ չի ունեցել: Այս մասին ասվում է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կողմից հրապարակված վիճակագրությունում: Փաստաթղթի ամենավերջին տվյալները վերցվել են ապրիլի 19-ին են:

Ինչ վերաբերում է ախտանիշներին, Վրաստանում ապրիլի 19-ի դրությամբ ամենաշատ դեպքերում կորոնավիրուսով վարակվածների 68 տոկոսի մոտ նկատվել է տաքություն և մրսածություն, որին հաջորդում է ընդհանուր թուլությունը՝ 31 տոկոս, հազը՝ 29 տոկոս, կոկորդի ցավ՝ 20 տոկոս, գլխացավ՝ 16, ամենաքիչը 7 տոկոսի մոտ նկատվել է կրծքավանդակի ցավ, 5 տոկոսի մոտ՝ սրտխառնոց:

Վարակվածների միջին տարիքը 43-ն է, ամենամեծ տարիքը 87-ը, ամենափոքրը՝ 2 տարեկան:

Վրաստանում ապրիլի 19-ի դրությամբ 7611 թեստ է անցկացվել։

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը