Աշխարհ

21.04.2020 14:44


Թուրքիայում կորոնավիրուսի պատճառով արդեն 3-րդ անգամ է պարետային ժամ հայտարարվում

Թուրքիայում կորոնավիրուսի պատճառով արդեն 3-րդ անգամ է պարետային ժամ հայտարարվում

Թուրքիայում նախորդ 2 շաբաթների վերջին ոչ աշխատանքային օրերին պարետային ժամ հայտարարելուց հետո որոշել են այս անգամ պարետային ժամ մտցնել 4 օրով։ Ապրիլի 23-ից մինչև 26-ը ներառյալ երկրի խիտ բնակեցված 31 նահանգներում պարետային ժամ սահմանելու մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Հանգստայան օրերին փողոց դուրս գալու սահմանափակումը որոշ ժամանակ դեռ շարունակելու ենք կիրառել՝ դա չտարածելով գյուղատնտեսության, առողջապահության ու սննդի ոլորտի վրա։ Նախատեսում ենք ապրիլի 23,24,25,26-ին փողոց դուրս գալու սահմանափակումներ մտցնել, այնպես, որ դա հնարավորինս քիչ ազդի առօրյա կյանքի ընթացքի վրա։

Ապրիլի 23-ը այսպես թե այնպես ոչ աշխատանքային օր է (Թուրքիայի ինքնիշխանության ու երեխաների օրն է-խմբ․), կիրակի՝ ապրիլի 26-ինժամը 24։00 փողոց դուրս գալու սահմանափակումները կավարտվեն։ Մանրամասների մասին տեղեկությունները կհրապարակի ներքին գործերի նախարարությունը»,- պարզաբանել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ վերջին տվյալների համաձայն, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 90.980 հաստատված դեպք և մահվան 2․140 դեպք։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը