Վրաստանում մարտ ամսի կոմունալ վճարումների արտոնություններից 3 534 անձ է հրաժարվել
Վրաստանի Էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովի տեղեկատվությամբ մարտ ամսվա համար սահմանված կոմունալ արտոնություններից 3 534 անձ է հրաժարվել:
Կարգավորող ազգային հանձնաժողովը կոչ է անում այն քաղաքացիներին, ովքեր որպես համերաշխության նշան չեն ցանկանում օգտվել կառավարության կողմից սահմանված կոմունալ ծառայությունների արտոնությունից, իրենց որոշումը գրանցել հանձնաժողովի կայքէջում:
Ապրիլ ամսվա կոմունալ արտոնություններից հրաժարվելու վերջնաժամկետը 2020 թվականի մայիսի 11-ն է: Քաղաքացիները կարող են միանգամից հրաժարվել ապրիլի և մայիսի կոմունալ վճարումների արտոնություններից:
Հիշեցնենք, արտոնությունը մոտ 1,2 մլն ընտանիքի համար է, պայմանով, եթե նրանք ամսվա ընթացքում 200 կվ-ից պակաս էլեկտրաէներգիա ու 200 խմ-ից պակաս գազ են սպառել: Մոտավոր հաշվարկներով՝ դա 37 լարիի էներգիա ու 92 լարիի գազ է:
Այս պահին տնտեսության աջակցության համար 2 միլիարդ լարի է տրամադրվել, որից 800 հազարը՝ կոմունալ վճարների համար, մնացած 1,2 միլիոնը՝ բիզնեսի աջակցության:

Աղբյուրը՝ aliq.ge