ԱՄՆ-ում 44 տարի բանտում անցկացրած դատապարտյալը ազատվելուց անմիջապես առաջ մահացել է COVID-19-ի հետեւանքով
ԱՄՆ Միչիգան նահանգում 44 տարի բանտում անցկացրած դատապարտյալը ազատվելուց մի քանի օր առաջ մահացել է COVID-19-ի հետեւանքով, հայտնում է CNN-ը:
Ուեյն շրջանի դատախազ Մարիա Միլլերը հեռուստաալիքին հայտնել է, որ 60-ամյա բանտարկյալ Ուիլյամ Հարիսոնը դատապարտված էր առաջին աստիճանի սպանության մեղադրանքով, որը կատարվել էր 1976 թվականին կողոպուտի ժամանակ:
Հարձակման ժամանակ Հարիսոնը 16 տարեկան էր:
Ուղղիչ հաստատությունների դեպարտամենտից հայտնել են, որ Հարիսոնին ցանկանում էին վաղակետ ազատել, սակայն նա հրաժերվել է, քանի որ այդ դեպքում մնալու էր հսկողության տակ, եւ նախընտրել է պատիժն ամբողջությամբ կրել ու լիարժեք ազատ լինել:

Աղբյուրը՝ news.am