Քաղաքական

21.04.2020 10:22

Իշխանությունը «Հայփոստ»-ում տեղավորեց իր մարդուն, ընդ որում, օրենքի խախտմամբ․ «Իրատես»

Իշխանությունը «Հայփոստ»-ում տեղավորեց իր մարդուն, ընդ որում, օրենքի խախտմամբ․ «Իրատես»

«Նախորդ համարում՝ «Իշխանությունն այս անգամ էլ «աչքը դրել» է «Հայփոստի» վրա» վերտառությամբ տպագրված մեր լուրը երեկ հաստատվեց։ Խոսքը «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրենի փոփոխության մասին է։ Երեկ արդեն աշխատողներին է ներկայացվել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը՝ Հայկ Կարապետյանը։ Վերջինս աշխատել է «Բիլայն» ընկերությունում՝ որպես կոմերցիոն բաժնի ղեկավար։

Ի դեպ, նախօրեին վարչապետի մոտ տեղի ունեցած քննարկման ժամանակ, երբ ներկայացվել է ընկերության զարգացման հայեցակարգը, «Հայփոստից» ոչ մի ներկայացուցիչ չի եղել, այսինքն՝ քննարկել են կառույցի զարգացման հեռանկարները՝ առանց նրանց, սա ևս ազդակ է եղել նախկին տնօրենին, որ իշխանության համար ինքն այլևս անցանկալի է։

ՓԲԸ-ի արդեն նախկին տնօրեն Հայկ Ավագյանը սեփական դիմումի համաձայն հեռացել է աշխատանքից։ Սակայն մեկ այլ ուշագրավ դրվագ. տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը, ըստ մեր տեղեկությունների, տեղի է ունեցել օրենքի խախտմամբ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։