Լրահոս

19.03.2011 12:44


ԱՄՆ–ի և Ադրբեջանի միջև օդային ուղիղ կապի հաստատումն առաջ է ընթանում

ԱՄՆ–ի և Ադրբեջանի միջև օդային ուղիղ կապի հաստատումն առաջ է ընթանում

«Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան ասել է, թե ԱՄՆ–ն Ադրբեջանի հետ հաջող համագործակցում է տարբեր հարցերում։

Նա նշել է, թե ներկայումս հաջողությամբ առաջ է ընթանում ԱՄՆ–ի և Ադրբեջանի միջև օդային ուղիղ կապի հաստատումը։

–Հիմա գործընթացը բավական լավ է առաջ ընթանում,–ասել է նա։

Նրա խոսքերով՝ երկու երկրների միջև օդային ուղիղ կապ բացելու հարցը քննարկվել է Ադրբեջանի համապատասխան մարմինների, մասնավորապես՝ «Ադրբեջան հավա յոլարի» ՓԲԸ–ի նախագահ Ջհանգիր Ասկերովի հետ։

Դեսպանը նաև ասել է, թե ԱՄՆ–ին արդեն տեխնիկական օգնություն է ցուցաբերվել, ոպեսզի այդ հարցերը լուծելու խնդրում Ադրբեջանին օգնի։

Մոտակա տարիներին Ադրբեջանը «Բոինգ» ընկերության պայմանագրի շրջանակներում նոր ինքնաթիռներ կստանա, այդ թվում՝ երկու «Boeing 787 Dreamliner»։ Դա Ադրբեջանին հնարավորութունը կտա թռիչքներ իրականացնել, այդ թվում՝ նաև ԱՄՆ։

Այս խորագրի վերջին նյութերը