Աշխարհ

20.04.2020 21:32


Թել Ավիվում հազարավոր մարդիկ, սոցիալական հեռավորություն պահելով և դիմակ կրելով, բողոքի ակցիա են անցկացրել վարչապետ Նեթանյահուի դեմ (տեսանյութ)

Թել Ավիվում հազարավոր մարդիկ, սոցիալական հեռավորություն պահելով և դիմակ կրելով, բողոքի ակցիա են անցկացրել վարչապետ Նեթանյահուի դեմ (տեսանյութ)

Իսրայելի Թել Ավիվ քաղաքում հազարավոր մարդիկ բողոքի ակցիա են կազմակերպել երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ` կորոնավիրուսի համավարակի պատճառով փորձելով պահպանել սոցիալական հեռավորությունը: Այս մասին տեղեկացնում է The Guardian պարբերականը:

Ռաբինի հրապարակում բողոքի ակցիայի մասնակիցները դիմակներ են կրել և աշխատել են միմյանցից 2 մետր հեռավորություն պահել: Նրանք իրենց զայրույթն են արտահայտում վարչապետ Նեթանյահուի դեմ, որը մեղադրվում է կոռուպցիայի հետ կապված երեք քրեական գործերով, սակայն հերքում է իր մասնակցությունը որևէ իրավախախտ գործընթացի:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Իսրայելի գլխավոր դատախազ Ավիխայ Մանդելբլիտը դեռ 2019 թվականի նոյեմբերին հայտնել էր, որ մտադիր է երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ կոռուպցիայի հետ կապված 3 քրեական գործ հարուցել:

Գլխավոր դատախազը խոստացել էր Նեթանյահուի դեմ մեքենայությունների, կաշառակերության և վստահության չարաշահման գործեր հարուցել:

Այս խորագրի վերջին նյութերը