Լրահոս

19.03.2011 12:29


Սիրիայում կրակ են բացել խաղաղ ցուցարարների վրա. կան զոհեր

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, Սիրայի իշխանությունները ցրել են հարավային Դերա քաղաքում ընթացող ցույցը։ Ամբոխի վրա կրակել են մարտական ուղղաթիռներով, որի հետևանքով 3 ցուցարար է սպանվել։ Ցույցը ցրելու համար օգտագործվել են նաև ուղղաթիռներ։ Ցուցարարները հանդես են եկել ընդդեմ իշխող «Բաաս» կուսակցության, որը շուրջ կես դար է, ինչ երկրում իշխում է։ Նրանք պահանջել են քաղաքական ազատություն և կոռուպցիայի դեմ պայքար։ Ուրբաթօրյա աղոթքից հետո սկսված ցույցին մասնակցել է Դերա քաղաքի 3–4 հազ. բնակիչ։ Բողքի առվել փոքրածավալ գործողություններ տեղի են ունեցել սիրիական ևս երկու քաղաքներում։

«Agence France-Presse» գործակալությունն էլ իր հերթին հաղորդում է, որ սիրիական ցուցարարների և անվատանգության ուժերի բախման հետևանքով մահացել է 4, վիրավորվել հարյուրավոր մարդիկ։

Սիրիայի դեպքերի վերաբերյալ արդեն խիստ քննադատական հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ–ը։ Ազգային անվտանգության խորհուրդը սիրիական իշխանություններին կոչ է արել մարդկանց մահվան համար մեղավորներին պատասխանտվության ենթարկել, ինչպես նաև  մարդկանց թույլ տալ խաղաղ ցույցեր իրականացնել։

Այս խորագրի վերջին նյութերը