Թուրքիայում փակ ռեժիմի բանտերից մեկում կորոնավիրուս է հայտնաբերվել. ermenihaber
Թուրքիայի Իզմիր քաղաքի «Բուջա» փակ ռեժիմի քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսի դեպք է հաստատվել։ Այդ մասին հայտարարել է Իզմիրի հանրապետական դատախազությունը։
Հայտարարության մեջ նշվել է նաև, որ նույն մասնաշենքի 62 բանտարկյալի մոտ էլ կորոնավիրուսի ախտանշաններ են նկատվել։ Վերջիններին մեկուսացրել են տարբեր հիվանդանոցներում։
Ապրիլի 13-ին Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը հայտարարել էր, որ երկրի բաց ռեժիմի բանտերում հաստատվել է կորոնավիրուսի 17 դեպք՝ տեղեկացնելով, որ վարակվածներից 3-ը մահացել են, 14-ը բուժվում են։
Հիեցնենք, որ Թուրքիայում վերջին տվյալներով կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 86․306-ի, վիրուսից մահացել է 2017 հիվանդ։