Թուրքիայում կորոնավիրուսի պատճառով գործազրկությունն աննախադեպ աճել է
Թուրքիայում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Էրդողան Թոփրաքն անդրադարձել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խնդիրներին։
Նա ընդգծել է, որ համավարակը սպառնում է ոչ միայն մարդկանց առողջությանը, այլև՝ բիզնես աշխարհին և տնտեսությանը։ Նրա կանխատեսմամբ՝ համավարակի ավարտից հետո գործազրկության մակարդակը երկրում կհասնի 20 տոկոսի։
Թոփրաքը հիշեցրել է, որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով կիրառված սահամանափակումների արդյունքում առաջին փուլում աշխատանքից զրկվել են 150․000 աշխատավարերում աշխատող շուրջ 500․000 քաղաքացիներ։ Անգործ մնացած վարսավիրներին ու վարորդներին էլ ներառելու դեպքում այս թիվը հասնում է 800․000-ի։
Այնուհետև երկրում արգելվել է մինչև 20 տարեկանների ազատ տեղաշարժը, ինչի հետևանքով գործազուրկների բանակն են համալրել նաև շուրջ 1․6 մլն աշխատող երիտասարդները։
Այսպիսով, ներկա պահին, ըստ Թոփրաքի, լավագույն դեպքում Թուրքիայում 8 մլն գործազուրկ կա։ Հիշեցնենք, որ մինչև համավարակի տարածում այս երկրում պաշտոնական տվյալներով գործազուրկ էր համարվում 4․3 մլն մարդ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք աշխատավայրեր ստեղծված իրավիճակում պարզապես սնանկացել են ու դադարեցրել իրենց գործունեությունը, պատգամավորը մտավախություն է հայտնել, որ գործազուրկների թիվն առաջիկայում էլ կշարունակի ավելանալ՝ հասնելով շուրջ 10 միլիոնի։

Աղբյուրը՝ ermenihaber.am