Աշխարհ

20.04.2020 19:24


«Ես 80 տարեկան եմ և հաղթահարել եմ կորոնավիրուսը». Վրաստանի քաղաքացին պատմում է բուժման մասին

«Ես 80 տարեկան եմ և հաղթահարել եմ կորոնավիրուսը». Վրաստանի քաղաքացին պատմում է բուժման մասին

80-ամյա Գիուլի Ուրուշիձեն Վրաստանում կորոնավիրուսից բուժված 93 քաղաքացիներից մեկն է: Նա իր ֆեյսբուքյան էջում պատմել է բուժման մասին՝ գրառումը սկսելով. «Ես 80 տարեկան եմ ու հաղթահարել եմ կորոնավիրուսը» բառերով:

Ուրուշիձեն գրում է, որ 10 օրվա ընթացքում եղել է կյանքի ու մահվան շեմին:

«Իմ կյանքը փրկելու համար շնորհակալություն եմ ուզում հայտնել առաջին համալսարանական կլինիկայի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Լևան Ռատիանիին և նրա հրաշալի անձնակազմին: Նրանց աշխատանքին հետևում էի, երբ բուժվում էի վերակենդանացման բաժնում: Տեսնում էի, որ իրական մասնագետների պես են աշխատում: Շնորհակալ եմ»,- գրել է նա:

Գրառման վերջում Ուրուշիձեն կոչ է արել կարդացողներին՝ մնալ տանը և խնայել բժիշկներին:

Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին: Մինչ այս պահը գրանցվել է 4 մահ: Մահացած քաղաքացիները եղել են 73,86,81 և 76 տարեկան:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը