Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 4 հազար 268-ով
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 4 հազար 268-ով, ընդհանուր թիվը կազմում է 47 հազար 121:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Վերջին տվյալների համաձայն, 3 հազար 446 մարդ ապաքինվել է (մեկ օրում ապաքինվել է 155 մարդ), մահացել է 405-ը (մեկ օրում մահերի թիվն ավելացել է 44-ով):
«Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 47 հազար 121: Վարակի դեպքեր գրանցվել են 85 շրջաններում»,-նշված է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ նոր հայտնաբերված դեպքերի 45.3 տոկոսի մոտ սիմպտոմներ չեն եղել:
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 4 հազար 268-ով
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 4 հազար 268-ով, ընդհանուր թիվը կազմում է 47 հազար 121: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: