Լրահոս

19.03.2011 11:07


Լիբիայի դեմ ռազմական գործողությունը կարող է այսօր սկսվել

Արևմուտքի երկրները կարող են Լիբիայի դեմ ռազմական գործողություններ սկսել մի քանի ժամից՝ Փարիզում կայանալիք միջազգային հանդիպումից հետո, որտեղ կքննարկվի Լիբիայի ճգնաժամի հարցը։ Այս մասին «BBC»–ի հետ հարցազրույցում հայատարարել է ՄԱԿ–ում Ֆրանսիայի ներկայացուցիչ Ժերար Արոն։

–Շաբաթ օրը մենք Փարիզում համաժողով կանցկացնենք այն բոլոր երկրների մասնակցությամբ, որոնք կմիանան ռազմական գործողություններին ու դիվանագիտական ջանքերին։ Կարծում եմ՝ այն կլինի վերջին ազդակը տալու ճիշտ պահը,–ասել է ՄԱԿ–ում Ֆրանսիայի ներկայացուցիչը։

–Դա նշանակում է, որ մենք՝ ԱՄՆ–ը, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան, կրակը դադարեցնելու վերջնագրով ենք հանդես եկել, պայմաններ ենք դրել։ Եվ այսպես, կարծում եմ, որ այս հանդիպումից հետո մի քանի ժամվա ընթացքում մենք կանցնենք ռազմական գործողությունների իրականացմանը,–ավելացրել է Ժերար Արոն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը