Լրահոս

19.03.2011 11:00


Չնայած հրադադարի մասին Քադաֆիի խոստումներին՝ Բենգազ քաղաքում պայթյուններ են լսվում

Ինչպես հաղորդում է «BBC»–ին, «Ռույթերս» գործակալությունը ըստ ականատեսների վկայության հայտնել է, որ Լիբիայի Բենգազ քաղաքում լսվում են հզոր պայթյուններ և առնվազն մեկ կործանիչի թռիչքի ձայնը։

Ընդգծենք, սակայն, որ  ուրբաթ օրը Քադաֆին հայատարարել էր, թե հետևելով ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի բանաձևին՝ դադարեցնում է ռազմական գործողություններն ու պատարաստ է ցուցարարների հետ երկխոսության գնալ։

Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը ՄԱԿ–ի անվտանգության խորհուրդը Լիբիայի վերաբերյալ բանաձև էր ընդունել, որով սահմանվում է, որ այդ երկրի ղեկավար  Մուամար Քադաֆիի ռազմաօդային ուժերի համար պետք է փակվի Լիբիայի երկինքը, ինչպես նաև՝ Լիբիայի քաղաքացիներին պաշտպանելու նպատակով թույլատրելի է կիրառել ցանկացած միջոց։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման էլ խոսատեցել էր, որ  եթե Քադաֆին չկատարի բանաձևի պահանջները, ապա պատրաստ պետք է լինի ռազմական գործողությունների։

Այս խորագրի վերջին նյութերը