Լրահոս

19.03.2011 10:48


Ճապոնիայում մի քանի նոր երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հաղորդում է, որ Ճապոնիայի հյուսիս–արևելքում ու կենտրոնական մասում այսօր առավոտյան մի քանի ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել՝ 4,8–5,2 մագնիտուդով։

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ առաջին 5,2 բալանոց ստորգետնյա ցնցումները գրանցվել են են Ֆուկուսիմա քաղաքից 91 կմ հարավ–արևելք։ Երկրաշարժի օջախը երկրի մակերևույթից 63,5 կմ խորության վրա էր։

Առաջին  ցնցումներից մոտ կես ժամ անց գրանցվել են նոր՝ 4,8 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ։ Երկրաշարժի կենտրոնը ընկած էր Ֆուկուսիմա քաղաքից 104 կմ հարավ–արևելք՝ 42,1 կմ խորության վրա։

Գրեթե մեկ ժամ անց գրանցվել է ևս մեկ երկրաշարժ, որի ուժգնությունը կազմել է 5,0 մագնիտուդ։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը  Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյից 139 կմ հյուսիս–արևելք էր։ Երկրաշարժի օջախը երկրի մակերևույթից 48,4 կմ խորության ունի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը