Լրահոս

19.03.2011 10:36


Ռուս փորձագետ. «Հայաստանում ներքաղաքական լարվածության խորացումը կարող է պատերազմ հրահրել Ղարաբաղում»

Ռուս փորձագետ. «Հայաստանում ներքաղաքական լարվածության խորացումը կարող է պատերազմ հրահրել Ղարաբաղում»

Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի վերլուծական բաժնի վարիչ Ալեքսանդր Խրամչիխինը մեկնաբանել է ՀՀ–ում զանգվածային ցույցերը։

Փորձագետը կարծում է, որ դժվար թե Հայաստանում կարելի է իշխանափոխություն սպասել, անգամ՝ «անարյուն հեղափոխության» միջոցով։

Այդպիսի ելքի հնարավորությունը ես 20%–ից ավել չեմ գնահատում,–ասել է նա՝ չբացառելով, որ կայունությունը պահելու համար երկրի ղեկավարությունը որոշակի զիջումների կգնա, և ընդդիմությունը կկարողանա հասնել իր պահանջներից մի քանիսի իրականացմանը։

Նրա կարծիքով՝ եթե Հայաստանում քաոս սկսվի, ապա Ադրբեջանում պատերազմ սկսելու շատ մեծ ցանկություն կառաջանա։ Այդուհանդերձ, իշխանության ծարավը կարող է Հայաստանի ընդդիմությանը ստիպել մոռանալ այդ վտանգի մասին։

Իրավիճակը Հայաստանում բավական բարդ է, և հավանականություն կա, որ ընդդիմության խաղաղ ցույցերը կարող են շատ ավելիի վերածվել՝ սպառնալիք դառնալով իշխող ընտրանու համար,–այսպես է կարծում Մոսկվայի պետական համալսարանի Տեղեկատվական վերլուծական կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վլասովը։

Իրավիճակը «թեժ փուլ» տեղափոխելն անխուսափելիորեն կբերի հայ հասարակության մասնատման։ Այստեղ մեծ մասամբ հնարավոր են Թունիսի ու Լիբիայի սցենարները, քանի որ Սերժ Սարգսյանն ու իր աջակիցները, ինչպես նաև ընդդիմությունը, իրենց աջակցող բավական համախմբված ուժ ունեն։ Դա ըստ էության կնշանակի Հայաստանի մասնատում,–վստահ է քաղաքագետը։

Այս խորագրի վերջին նյութերը