ԱՊՀ–ի համընդհանուր ՀՆԱ–ն 10 տարվա ընթացքում աճել է 6 անգամ
ԱՊՀ–ի 20–ամյակին նվիրված «ԱՊՀ անդամ երկրների միջազգային տնտեսական համաժողովի» նախօրեին «WOC» Կրեդիտորների միջազգային կազմակերպությունը ուսումնասիրություն է կատարել` ստուգելու համար ԱՊՀ երկրների համընդհանուր ներդրումային ներուժը` համեմատած այլ խոշորագույն առևտրատնտեսական դաշիքների հետ։
«WOC»–ի կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ԱՊՀ–ի համընդհանուր ՀՆԱ–ն 10 տարվա ընթացքում աճել է 6 անգամ։
Ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվել են Մոսկվայում «20 տարի միասին. hամագործակցության փորձն ու հեռանկարները» թեմայով ԱՊՀ երկրների տնտեսական համաժողովի ժամանակ։
«WOC»–ի ուսումնասիրությունների ժամանակ ԱՊՀ ներդրումային ներուժը համեմատվել է աշխարհի 5 խոշոր առևտրատնտեսական դաշինքների հետ՝ Եվրամիության, Ասիական և Խաղաղօվկիանոսյան համաձայանգրի, Ազատ առևտրի հյուսիսամերիկյան գոտու, Հարավամերիկյան ընդհանուր շուկայի և Պարսից ծոցի Արաբական երկրների համագործակցության խորհրդի հետ։
ԱՊՀ–ի համընդհանուր ՀՆԱ–ն 10 տարվա ընթացքում աճել է 6 անգամ