Աշխարհ

18.04.2020 20:21


Ռուսաստանում կորոնավիրուսից պատգամավոր է մահացել

Ռուսաստանում կորոնավիրուսից պատգամավոր է մահացել

Մահացել է ՌԴ Պետդումայի Մոսկվայի մարզի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» խմբակցության նախագահի տեղակալ Իվան Ժուկովը: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է մերձմոսկովյան խորհրդարանի կայքում:

Հաղորդագրության մեջ նշվում է քաղաքական գործչի հանկարծակի վախճանի մասին: РБК-ի տվյալներով՝ Ժուկովի նախկին օգնական Նատալյա Կազակովան հաստատել է, որ պատգամավորի մահվան պատճառը կորոնավիրուսն է եղել:

63-ամյա գործիչը մահացել է ապրիլի 18-ին՝ 06:00-ին: Կազակովայի խոսքով՝ վերջին 11 օրվա ընթացքում գործիչը գտնվել է Կումունարկայի հիվանդանոցում, որտեղ բուժվում են կորոնավիրուսով հիվանդները:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը