Աշխարհ

18.04.2020 19:45


«Ինձ համար սա չափազանց դժվար է». Ֆրանսիայի դեսպանը հայերեն է սովորում

«Ինձ համար սա չափազանց դժվար է». Ֆրանսիայի դեսպանը հայերեն է սովորում

Դեսպանը Facebook-ի իր էջում գորտի մասին մանկական պատմվածք է հրապարակել։ Նրա գրառմանը հաջորդել են խրախուսական մեկնաբանությունները։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը խոստովանել է, թե ինչպես է հայերեն սովորում։

Նա Բոնդ անունով փոքրիկ գորտի մասին պատմվածքից մի հատված է հրապարակել Facebook-ի իր էջում և գրել. «Ես` հայերենի դասից հետո»։


«Նա հարմարավետ տեղավորվում է և բացում գիրքը։ Սակայն էջերը տարօրինակ նշաներով են ծածկված։ Փոքրիկ Բոնդը ոչինչ չի հասկանում։ Մեկ ժամ անց նա շարունակ առաջ չի կարողանում գնալ։

–Ինձ երբեք չի հաջողվի կարդալ,–ինքն իրեն ասում է նա,–ինձ համար սա չափազանց դժվար է։ Ես ընդամենը մի հիմար գորտ եմ»,– գրված է տեքստում։

Գրառման մեկնաբանություններում հայ և ֆրանսիացի օգտատերերը փորձել են ոգևորել դիվանագետին ու խրախուսական մեկնաբանություններ են գրել մոտավորապես այս ոգով` կարևորը առաջին քայլն է։

Ժոնաթան Լաքոտը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ղեկավարում է 2017 թվականից։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը