Արցախի նախագահ. «Ադրբեջանը բազմիցս խախտել է բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները»
Այսօր մամուլի ասուլիսում Արցախի նախագահ Բակո Սահակյանն, արձագանքելով ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրինյուս Աժուբալիսի առաջարկությունը` շփման գծից առաջինը հետ քաշել դիպուկահարներին, ասել է, որ վերջին տարիների ընթացքում Ադրբեջանը բազմիցս խախտել է բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և նման իրավիճակում չենք կարող մեզ թույլ տալ միակողմանիորեն ընդունել:
«Գտնում ենք, որ այդ և նման առաջարկները կարող են ընդունելի լինել այն դեպքում, երբ կողմերը ցուցաբերեն կառուցողական դիրքորոշում։ Հայկական կողմը շփման գծում լարվածությունը թուլացնելու համար բազմիցս է նման առաջարկություն արել, ինչը, սակայն, անհասկանալի պատճառաներով չի ընդունվել Ադրբեջանի կողմից: Ադրբեջանը հակված չէ թուլացնել լարվածությունը շփման գծում: Եվ նրանց անհամաձայնությունը մենք դիտում ենք որպես ցանկություն ապագյում նույնպես իրավիճակը լարված պահել առաջին գծում», -հայտարարել է Արցախի նախագահը։