Համաճարակը կարող է 60-65 հազար ամերիկացու մահվան պատճառ դառնալ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսը կարող է ԱՄՆ-ում 60-65 հազար մարդու կյանք խլել:«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը:
Նախագահ Թրամփը նաև ներկայացրել է կորոնավիրուսից տուժած ֆերմերների աջակցության ծրագիրը: Այդ նպատակով հատկացվում է 19 մլրդ դոլար, որից 16 մլրդ-ն ուղիղ կփոխանցվի գյուղմթերք արտադրողներին, 3 մլրդ-ը՝ նրանց արտադրանքի գնման համար՝ բանջարեղեն, մրգեր, կաթ, միս և այլն:
Վերջին շաբաթներին բազմաթիվ ամերիկացի ֆերմերներ պահանջարկի պակասի պատճառով ստիպված են եղել ոչնչացնել իրենց արտադրանքը: Մի քանի մսի կոմբինատ դադարեցրել է աշխատանքը աշխատողների շրջանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի պատճառով:
Համաճարակը կարող է 60-65 հազար ամերիկացու մահվան պատճառ դառնալ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսը կարող է ԱՄՆ-ում 60-65 հազար մարդու կյանք խլել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը: