Հարցազրույց

18.04.2020 10:42


Ռոբերտ Քոչարյանից, որ վախենում են, շատ ճիշտ են անում (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանից, որ վախենում են, շատ ճիշտ են անում (տեսանյութ)

Այս իշխանությանն առիթ էր պետք, որպեսզի եկեղեցու վրա նորից հարձակվեր։ Այս մասին Անժելա Թովմասյանի Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի՝ անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերջին կոչին՝ ուղղված կալանավորների, այդ թվում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման անհրաժեշտությանը։

Ըստ մեդիափորձագետի՝ իշխանության նպատակն է քայքայել ազգային արժեքները․ «Չմոռանանք, որ մեր իշխանության ներսում գտնվում են մարդիկ, ովքեր տարբեր աղանդավորական կազմակերպությունների անդամ են, և բիզնես առաջադրանք ունեն՝ մաքսիմալ քայքայել հայ առաքելական եկեղեցին»։

Հաղորդման մյուս հյուրը՝ հոգեբան Միհրդատ Մադաթյանը կիսում է Տիգրան Քոչարյանի տեսակետն ու հավելում․ «Այս արշավը ոչ թե Կաթողիկոսի դեմ է, այլ մեր եկեղեցու, որը սկսել են աղանդավորականներն, ովքեր իրենց մասնակցությունն են ունեցել երկու տարի առաջ տեղի ունեցած ապրիլյան իրադարձություններին»։

«Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանի դիտարկմամբ էլ՝ բոլոր նրանք, ովքեր Վեհափառի խոսքը չեն հարգում, ազգությամբ հայ չեն․ «Մարդիկ, կարծես, ուշադիր չեն ընթերցել Վեհափառի հայտարարությունը։ Նա, պարզապես, ելնելով հումանիզմի, համերաշխության տեսանկյունից, իր խոսքն է ասել՝ շեշտելով, որ կորոնավիրուսի պայմաններում պետք է փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, ոչ թե նրան ընդհանրապես ազատել»։

Տիգրան Քոչարյանի համոզմամբ՝ այս իշխանությունների համար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ամենասարսափելի երազն է․ «Երկու տարի է՝ երկիրը շարժվում է այնպես, ինչպիսի վերաբերմունք ունի իշխանությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ»։

Սարգիս Ավետիսյանի խոսքով էլ՝ այս իշխանությունը գաղափարներ չունի, դրա համար էլ նրանք շատ շուտ հեռանալու են․ «Իշխանությունը ճիշտ է անում, որ վախենում է Ռոբերտ Քոչարյանից, որովհետևոր երբ Քոչարյանը դուրս եկավ կալանավայրից, այդ պահը լինելու է այս իշխանության վերջը»։

ԱԺ-ն երեկ ընդունեց Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը։ Անդրադառնալով օրենքին՝ Տիգրան Քոչարյանն ասել է․ «Այս օրենքով հասնելու ենք նրան, որ իշխանափոխությունից հետո այս իշխանավորներն իրենց պարգևավճարների համար քրեական պատասխանատվության են ենթարկվելու»։

Միհրդատ Մադաթյանի կարծիքով էլ՝ այսօր ընդունված օրենքներն այլևս անհետաքրքիր են։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը