Աժուբալիսն անդրադարձել է Արցախի օդանավերը ոչնչացնելու մասին Ադրբեջանի սպառնալիքներին
ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳՆ ղեկավար ԱուդրինիուսԱժուբալիսը այսօր Արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած ասուլիսում, մեկնաբանելով Ադրբեջանի իշխանությունների այն հայտարարությունը, թե կոչնչացվեն Արցախում չվերթներ իրականացնող օդանավերը, ասել է, որ ռազմական բնույթի ցանկացած հայտարարություն՝ այս դեպքում ուղղված քաղաքացիական ավիացիայի դեմ, ճիշտ քայլ չէ:
–Քաղաքացիական ավիացիայի վերաբերյալ բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն քաղաքացիական ավիացիայի վերաբերյալ միջազգային համաձայնագրերի համաձայն,–ավելացրել է Աժուբալիսը:
Աժուբալիսն անդրադարձել է Արցախի օդանավերը ոչնչացնելու մասին Ադրբեջանի սպառնալիքներին
ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳՆ ղեկավար Աուդրինիուս Աժուբալիսը այսօր Արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած ասուլիսում, մեկնաբանելով Ադրբեջանի իշխանությունների այն հայտարարությունը, թե կոչնչացվեն Արցախում չվերթներ իրականացնող օդանավերը, ասել է, որ ռազմական բնույթի ցանկացած հայտարարություն՝ այս դեպքում ուղղված քաղաքացիական ավիացիայի դեմ, ճիշտ քայլ չէ:
–Քաղաքացիական ավիացիայի վերաբերյալ բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն քաղաքացիական ավիացիայի վերաբերյալ միջազգային համաձայնագրերի համաձայն,–ավելացրել է Աժուբալիսը: