Աշխարհ

18.03.2011 17:45


Ռազմագերի Արթուր Բադալյանը Հայկական կողմին է հանձնվել

Ռազմագերի Արթուր Բադալյանը Հայկական կողմին է հանձնվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել։ Մարտի  5-ին Սոչիում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների միջև Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մարտի 17-ին տեղական ժամանակով ժամը 14.58 -ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի  Հանրապետության միջև սահմանի Բաշ Քարվենդ գյուղի մոտակա հատվածում ղարաբաղյան կողմը Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Ստեփանակերտի և Երևանի գրասենյակների օժանդակությամբ ադրբեջանական կողմի ներկայացուցիչներին է հանձնել ԼՂՀ տարածքում գերի վերցված ադրբեջանական բանակի սերժանտ Անվար  Հաջիևին: Միաժամանակ հայկական կողմին է հանձնվել Հայաստանի Տավուշի շրջանի Հաղարծին գյուղի բնակիչ, 1978 թ. ծնվ. Արթուր Բադալյանը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններն ըստ ամենայնի օժանդակել են գերիների փոխանակման գործընթացին: 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը