Լրահոս

18.03.2011 17:29


Լիբիայի իշխանությունները, ի պատասխան ՄԱԿ ԱԽ–ի բանաձևի, կասեցնում են ռազմական գործողությունները խռովարարների դեմ

Հղում անելով Լիբիայի ԱԳՆ ղեկավարի հայտարարությանը՝ «Ֆրանս Փրես» գործակալությունը հայտնում է, որ Լիբիայի իշխանությունները որոշում են ընդունել կասեցնել խռովարարների դեմ մղվող բոլոր ռազմական գործողությունները՝ որպես պատասխան ՄԱԿ ԱԽ–ի ընդունած բանաձևի, որը նախատեսում էր ռազմական գործողությունների իրականացման հնարավորություն ընդդեմ Քադաֆիի վարչակարգի։

Ինչպես ասուլիսի ժամանակ հաղորդել է Լիբիայի արտգործնախարար Մուսա Կուսան, երկրի տարածքում բոլոր ռազմական գործողությունները կասեցվում են։

«ՌԻԱ նովոստի»–ն գրում է, թե իշխանությունների կողմից հայտարարված միակողմանի հրադադարի ժամկետների ու պայմանների մասին առայժմ չի հաղորդվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը