Քաղաքական

17.04.2020 14:09

Եղել են պատգամավորներ, որոնք պարգևավճարները չեն փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվեհամարին, քանի որ արդեն փոխանցած են եղել կամ ընտրված են եղել մարզերից․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)

Եղել են պատգամավորներ, որոնք պարգևավճարները չեն փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվեհամարին, քանի որ արդեն փոխանցած են եղել կամ ընտրված են եղել մարզերից․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խոսեց վերջին շրջանում դժգոհությունների առիթ դարձած պատգամավորների պարգևավճարների մասին:

«Պատգամավորները մոտավորապես 150 հազար դրամ պարգևավճար են ստանում: Պարգևավճարը խրախուսման նպատակ ունի, և բոլորը պետք է աշխատավարձի 30 տոկոսի չափով այն ստանան: ԱԺ-ում բոլոր 700 աշխատողները ստանում են պարգևավճար, բացառապես բոլոր աշատողները: ԱԺ-ի ճնշող մեծամասնությունը ստանում է 150 հազար դրամ պարգևավճար»,- ասաց Միրզոյանը:

ԱԺ նախագահը, խոսելով պարգևավճարները կորոնավիրուսի դեմ պայքարին փոխանցելու մասին, ասաց, որ մամուլից տեղեկացել է, որ դժգոհություններ են եղել, սակայն որևէ մեկն իրեն անձամբ չի դիմել և չի հայտնել այդ մասին: Նա նշեց, որ միայն պատգամավորների պարգևավճարներն են փոխանցվել:

«Եղել են պատգամավորներ, որոնք պարգևավճարները չեն փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվին, քանի որ արդեն փոխանցած են եղել կամ ընտրված են եղել մարզերից: Ամեն դեպքում, գրեթե բոլորի պարգևավճարը փոխանցվել է: Մի քիչ դժվար որոշում էր, սակայն ես կայացրի այն»-ասաց նա։

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։