Լրահոս

18.03.2011 17:31


Խորվաթիայի խորհրդարանի նախագահը կժամանի Երևան

Խորվաթիայի խորհրդարանի նախագահը կժամանի Երևան

Մարտի 20-ին երկօրյա պաշտոնական այցով Երևան կժամանի Խորվաթիայի  Հանրապետության խորհրդարանի նախագահ Լուկա  Բեբիչի գլխավորած պատվիրակությունը:

Երևանում Լուկա Բեբիչին կընդունեն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Խորվաթիայի խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա  Հայաստան-Խորվաթիա բարեկամության խմբի անդամների, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, կմասնակցի ԱԺ լիագումար նիստին:

Խորվաթիայի  Հանրապետության խորհրդարանի նախագահ Լուկա  Բեբիչի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ կդնի Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, կայցելի ցեղասպանության թանգարան: 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը