Քաղաքական

17.04.2020 12:38

Politik.am-ը ԴԴօՍ հարձակման է ենթարկվել․ «Մեդիա պաշտպան»

Politik.am-ը ԴԴօՍ հարձակման է ենթարկվել․ «Մեդիա պաշտպան»

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացավ, որ ԴԴօՍ հարձակման հետևանքով տևական ժամանակ դադարեցվել է Politik.am կայքի աշխատանքը։ Մասնագետները մի քանի ժամ փորձել են վերականգնել լրատվականի աշխախատանքը։

Զրուցել ենք կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազիի հետ, որն իր խոսքում նշեց, որ մասնագետների փոխանցմամբ, միանգամից 3000 կեղծ IP-ներից մուտք է եղել կայք, որի պատճառով այն խափանվել է։ Նա հավելեց, որ կայքի պաշտպանությունը լավն է, մեծ վնաս չեն կրել, բայց, փաստացի, 8 ժամ աշխատել չեն կարողացել։

Խոսելով կայքի վրա հարձակման պատճառների մասին` Մուրազին ասաց. «Կաթողիկոսի դեմ իրականացվող արշավին ի պատասխան մենք հրապարակեցինք «Բազմացեք կովեր, կյանքը կարճ է» հոդվածը, որում քննադատում էինք իշխանության կեցվածքը և Կաթողիկոսի դեմ իրականացվող արշավը։ Հոդվածը բավական ընթերցողներ ունեցավ ու մի քանի ժամ անց կայքը խափանվեց»:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։