Եգիպտոսը սկսել է Լիբիայի ապստամբներին զենք մատակարարել
«The Wall Street Journal»–ը գրում է, որ Եգիպտոսը սկսել է Լիբիայի ապստամբներին զենք տրամադրել։ Դա արվում է պաշտոնական Վաշինգտոնի գիտությամբ։
Եգիպտոսի կողմից ուղարկվող զենքերի մեծ մասը հրազենային է, հիմնականում՝ ավտոմատներ ու փամփուշտներ։ Ինչպես նշում է պարբերականը, սա լիբիացի ապստամբներին զենք տրամադրելու առաջին հայտնի դեպքն է։
Այսպիսով՝ Եգիպտոսը դարձավ արաբական առաջին երկիրը, որը միջամտում է Լիբիայի հակամարտությանը։