Հարցազրույց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանի հետ
–Ինչպե՞ս եք մեկնաբանում մարտի 17–ին ՀԱԿ հանրահավաքի մասնակիցների կողմից Ազատության հրապարակի «վերանվաճումը»։
–Անշուշտ, բոլորիս համար ուրախալի պահ էր։ Եվ առաջին հերթին պետք է փորձենք շնորհավորել իրար, առաջին հերթին պետք է շնորհավորել Րաֆֆի Հովհաննիսյանին, որովհետև նա իր խիզախ քայլով պարտադրեց, որ վերջ ի վերջո ազատագրվի Ազատության հրապարակը։ Այս առիթով կարելի է ողջունել, սակայն մեզ շատ է հետաքրքրում շարունակությունը։ Ազատության հրապարակն ազատագրելը չպետք է լինի ինքնանպատակ։ Այս իմաստով մեր նախկին բոլոր մտահոգություններն ընդդիմության գործելաոճի և մարտավարության վերաբերյալ շարունակում են մնալ։
–Այսինքն, դուք դատապարտո՞ւմ եք, որ երեկ Լևոն Տեր–Պետրոսյանն Ազատության հրապարակում հավաքվածներին բարի գիշեր մաղթեց և գնաց տուն։
–Ճիշտն ասած, ես ավելին չէի էլ սպասում։ Իմանալով, թե նրանք դեպի ուր են գնում, դրա համար էլ ես չէի սպասում, որ երեկ շուրջօրյա նստացույց կսկվեր։Դրա համար էլ դատապարտելու խնդիր չունեմ։
–Իսկ իրենք դեպի ո՞ւր են գնում։
–Գնում են դեպի ընտրություններ։
–Հերթակա՛ն ընտրություններ։
–Հերթական կամ արտահերթ, ոչ մի տարբերություն։
–Բայց չէ՞ որ եթե արտահերթ ընտրությունների գնային, ուրեմն ամենօրյա նստացույց կանեի՛ն։
–Մեծ տարբերություն չկա, որովհետև եթե ընտրությունները տեղի են ունենալու ա՛յս ռեժիմի օրոք, ոչ մի նշանակություն չունի։
–Կարծում եք, որ ՀԱԿ–ի ղեկավարության կողմից նախապես ծրագրվա՞ծ էր Ազատության հրապարակ մտնելը, թե պարզապես հանրահավաքի մասնակիցների վճռական տրամադրվածությունը տեսնելով՝ ուղղակի ստիպված ընդառաջ գնացին նրանց։
–Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի գտնվելը բավական ճնշեց Կոնգրեսի ղեկավարությանը, որ նրանք ի վերջո ժողովրդի պահանջը կատարեն։ Այնպես որ, Ազատության հրապարակի ազատագրումը ժողովրդի պահանջն է եղել միշտ, և ինչ–որ մի օր կատարվելու էր դա։ Այդ գործընթացն արագացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը։
–Այսինքն՝ չե՞ք կարծում, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանի պահը չլիներ, ՀԱԿ–ի ղեկավարությունը երեկ էլ չէր «վերանվաճի» Ազատության հրապարակը։
–Հնարավոր է, որ գնար, հնարավոր է, որ նաև երեկ չգնար, մի ուրիշ օր գնար։ Այստեղ տարբեր գործոններ կան, որ մեր ժողովուրդն այս օրերին ակտիվացել է. և՛ մեր երկրի ներսում սոցիալական օր օրի վատթարացող վիճակն է, և՛ նաև արաբական ալիքների ազդեցությունն է, որ մենք զգում ենք մեր մեջ։ Ժողովրդի ակտիվությունը հենց այդ երկու գործոնների հետևանքն է, այլ ոչ թե ընդդիմության մի նոր խելոք մտքի արդյունք։
–Ասել կուզեմ՝ եթե ՀԱԿ–ի առաջնորդների ձեռքում ճար լիներ, իրենք երեկ չէին գնա Ազատության հրապարակ։
–Եթե նրանք գնում են ընտրությունների, ուստի նրանց պիտի հետաքրքրի իրենց շուրջը մշտապես պահել ժողովրդական մեծ բազմություն՝ նախընտրական տրամադրությունների համատեքստում նայելով այդ ամենը։ Այս իմաստով, բոլոր քայլերը, որ կատարվում են՝ ներառյալ Ազատության հրապարակի ազատագրումը, ես այս համատեքստում եմ տեսնում, այսինքն՝ նախընտրական տրամաբանության, որը իմ կողմից դատապարտելի է։
–Չե՞ք կարծում, որ պարզապես իշխանությունների հետ նախապես համաձայնության էին եկել, որ ժողովրդին կմտցնեն Ազատության հրապարակ, կհանդարտեցնեն նրանց կրքերը և կուղարկեն տուն։ Այլապես շատ ավելի վատ ու անկանխատեսելի հետևանքներ կարող էր այս ամենն ունենալ։
–Ես այս պահին չեմ պատրաստվում այս հարցին մանրամասն փորձել պատասխանել։ Ես առաջիկա օրերին հավանաբար մամուլի ասուլիս կունենամ և կփորձեն այս վերջին օրերի անցուդարձերի ծալքերը բացահայտել։
–Այդուհանդերձ, այդպիսի կասկածներ ունե՞ք։
–Այդ հարցին առայժմ չեմ ուզում պատասխանել։
–Ի՞նչ եք կարծում՝ ՀԱԿ–ի հետագա գործողությունները որո՞նք կլինեն։
–Եթե չեն փոխելու իրենց մտադրությունը, այսինքն չեն որոշելու, որ ճիշտ ճանապարհը ընտրությունները չեն, ուստի ինչ քայլեր էլ որ կատարեն, կարծում եմ՝ ոչ մի օգուտ չի բերելու մեր ժողովրդին։
–Դուք ճիշտ ճանապարհը հեղափոխությո՞ւնն եք համարում։
–Ճիշտ ճանապարհը ժողովրդի կամքի պարտադրմամբ այս ռեժիմի տապալումն է։
–Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ երեկ Լևոն Տեր–Պետրոսյանը այդպես էլ չմոտեցավ օրեր շարունակ Ազատության հրապարակում հացադուլի նստած Րաֆֆի Հովհաննիսյանին և նույնիսկ նրա անունն ընդհանրապես չհիշատակվեց այնտեղ շարունակվող հանրահավաքի ժամանակ, կարծես նա այդ հրապարակում նստած էլ չէր։
–Պատկերը շատ տխուր էր։ Ես երբեք չէի ցանկանա, որ այդպիսի պատկերի ականատեսը լինեի։ Տխուր էր իրոք։ Կարծում եմ՝ շատերն ապրեցին այդ տխուր պահը։ Մի կողմից Ազատության հրապարակի ազատագրման բերկրանքն ապրեց ժողովուրդը, մյուս կողմից տեսնելով այդ պառակտվածությունը՝ իր հոգու խորքում նորից տխրությունը պահած՝ վերադարձավ տուն։ Շատ վատ եմ վերաբերվում երեկ կատարված այդ երևույթին։
Ժիրայր Սեֆիլյան.
Հարցազրույց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանի հետ
–Ինչպե՞ս եք մեկնաբանում մարտի 17–ին ՀԱԿ հանրահավաքի մասնակիցների կողմից Ազատության հրապարակի «վերանվաճումը»։
–Անշուշտ, բոլորիս համար ուրախալի պահ էր։ Եվ առաջին հերթին պետք է փորձենք շնորհավորել իրար, առաջին հերթին պետք է շնորհավորել Րաֆֆի Հովհաննիսյանին, որովհետև նա իր խիզախ քայլով պարտադրեց, որ վերջ ի վերջո ազատագրվի Ազատության հրապարակը։ Այս առիթով կարելի է ողջունել, սակայն մեզ շատ է հետաքրքրում շարունակությունը։ Ազատության հրապարակն ազատագրելը չպետք է լինի ինքնանպատակ։ Այս իմաստով մեր նախկին բոլոր մտահոգություններն ընդդիմության գործելաոճի և մարտավարության վերաբերյալ շարունակում են մնալ։
–Այսինքն, դուք դատապարտո՞ւմ եք, որ երեկ Լևոն Տեր–Պետրոսյանն Ազատության հրապարակում հավաքվածներին բարի գիշեր մաղթեց և գնաց տուն։
–Ճիշտն ասած, ես ավելին չէի էլ սպասում։ Իմանալով, թե նրանք դեպի ուր են գնում, դրա համար էլ ես չէի սպասում, որ երեկ շուրջօրյա նստացույց կսկվեր։ Դրա համար էլ դատապարտելու խնդիր չունեմ։
–Իսկ իրենք դեպի ո՞ւր են գնում։
–Գնում են դեպի ընտրություններ։
–Հերթակա՛ն ընտրություններ։
–Հերթական կամ արտահերթ, ոչ մի տարբերություն։
–Բայց չէ՞ որ եթե արտահերթ ընտրությունների գնային, ուրեմն ամենօրյա նստացույց կանեի՛ն։
–Մեծ տարբերություն չկա, որովհետև եթե ընտրությունները տեղի են ունենալու ա՛յս ռեժիմի օրոք, ոչ մի նշանակություն չունի։
–Կարծում եք, որ ՀԱԿ–ի ղեկավարության կողմից նախապես ծրագրվա՞ծ էր Ազատության հրապարակ մտնելը, թե պարզապես հանրահավաքի մասնակիցների վճռական տրամադրվածությունը տեսնելով՝ ուղղակի ստիպված ընդառաջ գնացին նրանց։
–Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի գտնվելը բավական ճնշեց Կոնգրեսի ղեկավարությանը, որ նրանք ի վերջո ժողովրդի պահանջը կատարեն։ Այնպես որ, Ազատության հրապարակի ազատագրումը ժողովրդի պահանջն է եղել միշտ, և ինչ–որ մի օր կատարվելու էր դա։ Այդ գործընթացն արագացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը։
–Այսինքն՝ չե՞ք կարծում, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանի պահը չլիներ, ՀԱԿ–ի ղեկավարությունը երեկ էլ չէր «վերանվաճի» Ազատության հրապարակը։
–Հնարավոր է, որ գնար, հնարավոր է, որ նաև երեկ չգնար, մի ուրիշ օր գնար։ Այստեղ տարբեր գործոններ կան, որ մեր ժողովուրդն այս օրերին ակտիվացել է. և՛ մեր երկրի ներսում սոցիալական օր օրի վատթարացող վիճակն է, և՛ նաև արաբական ալիքների ազդեցությունն է, որ մենք զգում ենք մեր մեջ։ Ժողովրդի ակտիվությունը հենց այդ երկու գործոնների հետևանքն է, այլ ոչ թե ընդդիմության մի նոր խելոք մտքի արդյունք։
–Ասել կուզեմ՝ եթե ՀԱԿ–ի առաջնորդների ձեռքում ճար լիներ, իրենք երեկ չէին գնա Ազատության հրապարակ։
–Եթե նրանք գնում են ընտրությունների, ուստի նրանց պիտի հետաքրքրի իրենց շուրջը մշտապես պահել ժողովրդական մեծ բազմություն՝ նախընտրական տրամադրությունների համատեքստում նայելով այդ ամենը։ Այս իմաստով, բոլոր քայլերը, որ կատարվում են՝ ներառյալ Ազատության հրապարակի ազատագրումը, ես այս համատեքստում եմ տեսնում, այսինքն՝ նախընտրական տրամաբանության, որը իմ կողմից դատապարտելի է։
–Չե՞ք կարծում, որ պարզապես իշխանությունների հետ նախապես համաձայնության էին եկել, որ ժողովրդին կմտցնեն Ազատության հրապարակ, կհանդարտեցնեն նրանց կրքերը և կուղարկեն տուն։ Այլապես շատ ավելի վատ ու անկանխատեսելի հետևանքներ կարող էր այս ամենն ունենալ։
–Ես այս պահին չեմ պատրաստվում այս հարցին մանրամասն փորձել պատասխանել։ Ես առաջիկա օրերին հավանաբար մամուլի ասուլիս կունենամ և կփորձեն այս վերջին օրերի անցուդարձերի ծալքերը բացահայտել։
–Այդուհանդերձ, այդպիսի կասկածներ ունե՞ք։
–Այդ հարցին առայժմ չեմ ուզում պատասխանել։
–Ի՞նչ եք կարծում՝ ՀԱԿ–ի հետագա գործողությունները որո՞նք կլինեն։
–Եթե չեն փոխելու իրենց մտադրությունը, այսինքն չեն որոշելու, որ ճիշտ ճանապարհը ընտրությունները չեն, ուստի ինչ քայլեր էլ որ կատարեն, կարծում եմ՝ ոչ մի օգուտ չի բերելու մեր ժողովրդին։
–Դուք ճիշտ ճանապարհը հեղափոխությո՞ւնն եք համարում։
–Ճիշտ ճանապարհը ժողովրդի կամքի պարտադրմամբ այս ռեժիմի տապալումն է։
–Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ երեկ Լևոն Տեր–Պետրոսյանը այդպես էլ չմոտեցավ օրեր շարունակ Ազատության հրապարակում հացադուլի նստած Րաֆֆի Հովհաննիսյանին և նույնիսկ նրա անունն ընդհանրապես չհիշատակվեց այնտեղ շարունակվող հանրահավաքի ժամանակ, կարծես նա այդ հրապարակում նստած էլ չէր։
–Պատկերը շատ տխուր էր։ Ես երբեք չէի ցանկանա, որ այդպիսի պատկերի ականատեսը լինեի։ Տխուր էր իրոք։ Կարծում եմ՝ շատերն ապրեցին այդ տխուր պահը։ Մի կողմից Ազատության հրապարակի ազատագրման բերկրանքն ապրեց ժողովուրդը, մյուս կողմից տեսնելով այդ պառակտվածությունը՝ իր հոգու խորքում նորից տխրությունը պահած՝ վերադարձավ տուն։ Շատ վատ եմ վերաբերվում երեկ կատարված այդ երևույթին։
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը