Քաղաքական

16.04.2020 18:37

Զոհրաբ Մնացականյանը մեկուկես մլն պարգևավճար է ստացել

Զոհրաբ Մնացականյանը մեկուկես մլն պարգևավճար է ստացել

Hraparak.am-ը գրում է. «ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին ստացել է 1 մլն 530 հազար դրամ պարգևավճար՝ յուրաքանչյուր ամիս՝ 765 հազար դրամ։ Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան 30-օրյա ժամկետում պատասխանել են ԱԳՆ-ից։

Մնացականյանի տեղակալներ Շավարշ Քոչարյանը հունվար և փետրվար ամիսներին 558 հազարական դրամ, Հովհաննես Գրիգորյանը՝ 520 հազարական դրամ, 542 հազարական դրամ, Արտակ Ապիտոնյանը հունվարին ստացել է 689 հազար դրամ, իսկ փետրվարին՝ 520 հազար դրամ։ Նախարարն ու իր տեղակալները միասին վերցրած հունվարին ստացել են 3 մլն 75 հազար դրամ, իսկ փետրվարին 2 մլն 907 հազար դրամ պագևավճար։ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ 2020 թվականի հունվարից մինչև մարտի 13-ը ԱԳՆ աշխատակիցները՝ ներառյալ նախարարն ու իր տեղակալները, ստացել են 72 մլն 147 հազար դրամ պարգևավճար, ԱԳՆ-ում ներկա պահին աշխատում է 265 աշխատակից։

Նախարարությունն ունի 12 ծառայողական մեքենա, որոնց շահագործման համար նշված ժամանակահատվածում ծախսվել է 815 լիտր «պրեմիում» տեակի, 4460 լիտր «ռեգուլյար» տեսակի բենզին և 1270 լիտար դիզելային վառելիք»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։