Ավստրալիայում տղամարդը կորոնավիրուսի պատճառով աշխատանքը կորցնելուց հետո միլիոնատեր է դարձել. Daily Star
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով աշխատանքը կորցրած ավստրալական Ադելաիդա քաղաքի բնակիչը վիճակախաղով 2,4 միլիոն ֆունտ ստերլինգ (գրեթե 3 միլիոն դոլար) է շահել: Այս մասին տեղեկացնում է Daily Star պարբերականը:
Աշխատանքը կորցնելուց հետո հուսալքված ավստրալացին, որի անունը չի նշվում, շահումից հետո մոռացել է իր հուսահատության մասին:
Զատկի տոներին նա «Set for Life» անվանումով ջեքփոթ է շահել, ինչը նշանակում է, որ հաջորդ 20 տարիների ընթացքում նա ամեն ամիս 10 000 ֆունտ ստերլինգ գումար կստանա: Ընդհանուր գումարը կազմում է 2,4 միլիոն ֆունտ ստերլինգ:
Շահողը վերջերս նաև հայր է դարձել և մտադիր է կնոջ հետ այդ գումարը ծախսել իրենց առաջին տունը գնելու վրա:
Նա պատմել է, որ գիշերն իր հաշիվը ստուգելուց հետո տեսել է, որ հաղթել է, արթնացրել է կնոջը, որն իմանալով նորության մասին՝ ուրախությունից գոռացել է:
«Սա անհավատալի է: Ես այնքան շատ եմ ստուգել իմ առցանց հաշիվը, որպեսզի համոզվեմ, որ այն իրական է: Սա հիանալի զգացում է: Մենք երիտասարդ ընտանիք ենք, երեխա ունենք, և սա մեր հետագա կյանքը կբարելավի: Ես կորոնավիրուսի պատճառով վերջերս կորցրել եմ աշխատանքս, և այնքան հուսահատված էի, բայց հիմա երջանիկ եմ: Սա մեզ ֆինանսական անկախություն է տալիս: Այսպիսի շահումով միգուցե ընդմիշտ»,-ասել է ավստրալացին:
Սա 2020 թվականի ընթացքում Ավստրալիայում 8-րդ նմանատիպ շահումն էր:

Աղբյուրը՝ Tert.am