Տնտեսական

16.04.2020 16:22


Ucom-ի նոր տնօրենը Արա Խաչատրյանն է. ընկերության տնօրենների խորհրդի հայտարարությունը

Ucom-ի նոր տնօրենը Արա Խաչատրյանն է. ընկերության տնօրենների խորհրդի հայտարարությունը

Հայաստանի կապի և հեռահաղորդակցության Ucom ընկերությունն ունի նոր տնօրեն։ Ս.թ. ապրիլի 14-ին, հիմք ընդունելով ընկերության նախկին տնօրենի կողմից ներկայացված աշխատանքից ազատման դիմումը, հրատապ կարգով հրավիրվել է Տնօրենների խորհրդի նիստ, որտեղ, ի թիվս այլ հարցերի, հաստատվել է նոր տնօրենի նշանակումը։

Նոր գլխավոր տնօրենը Արա Սերգեյի Խաչատրյանն է, ով որպես Տնօրենների խորհրդի անդամ պաշտոնապես միացել է Ucom ընկերության թիմին 2019թ. դեկտեմբերի 25-ին։ Մասնագիտական կենսագրությունը ներկայացված է հաջորդիվ։

Նշենք, որ ապրիլի 14-ի նիստին ներկա են գտնվել Տնօրենների խորհրդի բոլոր անդամները, սակայն Ալեքսանդր Եսայանը հայտարարել է, որ ինքը նիստը ընդունում է որպես քննարկում և չի մասնակցում նիստին, ինչը նույնպես ներառվել է արձանագրության մեջ (արձանագրության քաղվածքի պատճեն բերված է հաջորդիվ)։

Ucom ընկերության Տնօրենների խորհուրդը կարևոր է համարում ընդգծել, որ.

  1. Ըստ Ընկերության կորպորատիվ փաստաթղթերի, ընկերության գլխավոր տնօրենին նշանակում և ազատում է Տնօրենների խորհուրդը։
  1. Հիմք ընդունելով ընկերության նախկին տնօրենի դիմումը՝ ընկերության խորհուրդը նոր տնօրեն է նշանակել Արա Սերգեյի Խաչատրյանին, ով ստանձնում է պարտականությունները նշանակման պահից՝ ս.թ. ապրիլի 14-ից: ՀՀ օրենսդրության համաձայն, Ucom ընկերության անունից այսուհետ իրավասու է հանդես գալ միայն գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը և իր կողմից լիազորված անձինք[1]։
  1. Ընկերության հետագա ընթացիկ գործընթացների մասով տեղեկատվություն կտրամադրի նոր տնօրենը:

«Յուքոմ» ՓԲԸ

Արա Սերգեյի Խաչատրյան

Ucom ընկերության գլխավոր տնօրեն

Մասնագիտական կենսագրություն

  • Կրթությունը

Ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ տնտեսագիտության բակալավրի աստիճանով։ Մագիստրոսական աստիճանը ստացել է Մեծ Բրիտանիայիում գտնվող Լոնդոնի Բիզնես դպրոցում և ԱՄՆ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի Բիզնես դպրոցում (MBA): Մասնագիտական որակավորումներ ունի միջազգային ֆինանսական և կառավարման ինստիտուտներից։

  • Աշխատանքը

Աշխատել է PWC, Baker Tilly, Path միջազգային կառավարման խորհրդատվական ընկերությունների առանցքային պաշտոններում, իսկ վերջին տարիներին՝ «Գալաքսի» ընկերությունների խմբում։ Դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում։ Հանդիսանում է Ամերիկյան համալսարանի շարունակական կրթության խորհրդատվական մարմնի անդամ։

Ամուսնացած է, ունի մեկ զավակ։

[1] Բացառություն է կազմում Ընկերության խորհրդի և ընդհանուր ժողովի իրավասության հարցերը, որոնցով, ինչպես և այս դեպքում հանդես գալու իրավունք ունի համապատասխան մարմնի ներկայացուցիչը:

248210942_297085

Այս խորագրի վերջին նյութերը