Լրահոս

18.03.2011 16:34


Էդուարդ Շարմազանով. «Միակողմանի որևէ բան տեղի չի ունենում»

Էդուարդ Շարմազանով. «Միակողմանի որևէ բան տեղի չի ունենում»

ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աունդրոնիուս Աժուբալիսը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայկական կողմին կոչ է արել դիպուկահարներին հեռացնել։ Մեկնաբանելով դա՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովն ասել է, թե դիպուկահարներին շփման գծից հանելը պետք է լինի երկուստեք։

Հայաստանը միշտ ասել է, որ ինքը պատրաստ է իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները 3 սկզբունքների հիման վրա, բայց բոլորը պետք է գիտակցեն, որ միակողմանի որևէ բան տեղի չի ունենում,–նշել է Է. Շարմազանովը։

Նա նաև ընդգծել է, թե Աունդրոնիուս Աժուբալիսը շատ ավելի խիստ գնահատականներ պետք է հնչեցներ հենց Ադրբեջանի հասցեին, քանի որ իրերն իրենց անունով կոչելու ժամանակն է։

Միջազգային հանրությունը պետք է լուրջ ճնշման ենթարկի Ադրբեջանին, այլապես բանակցություններն իմաստ չեն կարող ունենալ։ Եթե նրանք պատերազմ են ուզում, ինչո՞ւ են գնում բանակցությունների։ Թող սկսեն պատերազմ, տեսնենք ա՞յս անգամ քանի շրջան են թողնելու, որովհետև մենք տեսել ենք, որ ամենվատ բանը պատերազմում խուճապն է, իսկ որ ադրբեջանական բանակը այդ խուճապի վառ դրսևորումն էր 90–ականների սկզբին, մենք դա տեսել ենք,–նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը