Թուրքիայում գրանցվել է դոլարի ամենաբարձր փոխարժեքը վերջին 20 ամսվա ընթացքում
Աշխարհում մոլեգնող նոր տիպի կորոնավիրուսը շարունակում է բացասաբար ազդել արտարժույթի շուկայի վրա։ Ապրիլի 16-ին գրանցվել է վերջին 20 ամսում ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական ազգային արժույթի՝ լիրայի ամենաշատ արժեզրկումը։
Թուրքիայի արտարժույթի շուկայում ապրիլի 16-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրան կրկին արժեզրկվել է՝ կազմելով 6․91: Իսկ 1 եվրոյի դիմաց սահմանվել է 7․52 թուրքական լիրայի փոխարժեք։
Նշենք, որ վերջին տարիներին եվրոյի նկատմամբ թուրքական լիրայի նմանատիպ ռեկորդային արժեզրկում գրանցվել էր 2018թ․ օգոստոսի 13-ին՝ 1 եվրոն 7․85 լիրա հարաբերակցությամբ, իսկ դոլարի դեպքում 2018թ․ օգոստոսին՝ 1 դոլարը 6․89 լիրա հարաբերակցությամբ։

Աղբյուրը՝ ermenihaber.am