Աշխարհ

16.04.2020 12:24


ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 2 հազար 500-ից ավելի մարդ է մահացել

ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 2 հազար 500-ից ավելի մարդ է մահացել

ԱՄՆ-ում 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 հազար 569 մարդ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ մահացության ընդհանուր ցուցանիշը 28 հազարից ավելին է:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել էր, որ տվյալները վկայում են այն մասին, որ երկիրը հաղթահարում է վարակի պիկը: Նա խոստացել է ներկայացնել «նոր հիմնական սկզբունքներ» ԱՄՆ-ի տնտեսության վերականգնման գործընթացի վերաբերյալ: ԱՄՆ նախագահն այդ մասին հայտարարել է ամենօրյա ճեպազրույցի ընթացքում:

«Պայքարը շարունակվում է, սակայն տվյալները խոսում են այն մասին, որ երկիրը անցել է նոր վարակի պիկը»,-ասել է նախագահը: Նա ընդգծել է, որ պետք է շարունակել զգոնությունը՝ ակնհայտ համարելով, որ իրենց ռազմավարությունն աշխատում է:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։

Այս խորագրի վերջին նյութերը