Քաղաքական

16.04.2020 12:16

«Մի խոշոր գործատուի մոտ ունեցել ենք կորոնավիրուսի դեպքի հաստատում». նախարար

«Մի խոշոր գործատուի մոտ ունեցել ենք կորոնավիրուսի դեպքի հաստատում». նախարար

Ապրիլի 20-ից մենք պետք է հնարավորություն տանք, որ տեքստիլ ձեռնարկություններն աշխատեն, բայց եթե այդ գործատուները, աշխատակիցները առանձնահատուկ պատասխանատվություն չցուցաբերեն, այս որոշումը բերելու է աղետալի հետեւանքների: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այո, մենք պատրաստ ենք պատասխանատվության մեր մասը կրել, եւ այսօր քննարկում ենք, որ այդ ձեռնարկությունները լինեն հատուկ հսկողության տակ, պետական ներկայացուցիչները ստուգայցերով կստուգեն, թե որքանով են պահպանվում կանոնները: Մենք ունենք ձեռնարկություններ, որտեղ աշխատակիցներն իմանալով, որ ունեն ջերմություն եւ ներս չեն թողնելու, ուղղակի չեն գնացել աշխատանքի, շարունակել են մնալ տանը, հաստատվել է դեպքը, բայց վարակի տարածում չենք ունեցել, որովհետեւ մեկուսացել են ժամանակին»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ պետք չէ մտածել, որ այ մեզ հետ դա տեղի չի ունենա:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ հավելեց, որ նույն գործատուի շահերից է բխում բոլոր կանոնների պահպանումը, որ կարողանան ապահովել իրենց գործունեությունը. «Մենք երեկ էլի դեպք ենք ունեցել, երբ մի խոշոր գործատուի մոտ ունեցել ենք կորոնավիրուսի դեպքի հաստատում»:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։