Քաղաքական

16.04.2020 12:03

Փաշինյանի տան խոհարարի երկրորդ թեստի արդյունքը հայտնի է․ «Հրապարակ»

Փաշինյանի տան խոհարարի երկրորդ թեստի արդյունքը հայտնի է․ «Հրապարակ»

«Հետաքրքիր օրինաչափությամբ, ամեն ինչին վայրկյանների արագությամբ արձագանքող, բոլորին իրենց «տեղը ցույց տվող», աջուձախ հերքումներ տարածող իշխանություններն ու նրանց «սատելիտները» քար լռություն պահպանեցին նախորդ օրը հրապարակված մեր լուրի առնչությամբ։

Խոսքը կառավարական ամառանոցում և Նիկոլ Փաշինյանի տանը խոհարար աշխատած անձի՝ Խաչատուր Բարսեղյանի մասին է, որը վարակված է եղել կորոնավիրուսով։ Նա Մարմարիկ գյուղում տեղի ունեցած հարսանիքի ժամանակ, որին մասնակցել է մոտ 300 հոգի, եղել է միակ վարակակիրը, սակայն հայտնի չէ, թե որտեղից է վարակվել, մինչ այդ ինչ շրջանակների հետ է շփվել:

Մեր հարցմանն ի պատասխան, թե Խաչատուր Բարսեղյանի երկրորդ թեստի պատասխանը եկե՞լ է, մեր աղբյուրներն ասացին` այո, երեկ եկել է, եղել է բացասական, նա արդեն դուրս է գրվել:

Հիվանդանոցից ո՞ւր է գնացել. նա կարո՞ղ է շարունակել աշխատել։ «Հարցի հասցեատերը մենք չենք. հիվանդությունից հետո թուղթը նրան տրվել է ըստ բնակության վայրի»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։