Կտրվեն միջազգային չափանիշներին համապատասխանող վարորդական վկայականներ
ՀՀ կառավարությունը իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք բխում են «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջներից։ Քաղաքացիներին կտրվեն միջազգային չափանիշներին համապատասխանող` տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ազգային և միջազգային վարորդական վկայականներ։ Այդ նույն օրենքով սահմանվել է, որ տրանսպորտային միջոցների սեփականության, գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքները ենթակա են պետական գրանցման։ Գործադիրը այդ գործողությունների կատարման լիազոր մարմին է ճանաչել ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանությունը։
Փոփոխելով իր ավելի վաղ ընդունած «ՀՀ սոցիալական ապահովության քարտերի համակարգ ներդնելու մասին» որոշումը, կառավարությունը հստակեցրել է փախստականի կարգավիճակ ունեցող անձանց հատկացվող կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի սերիան և համարը սոցիալական ապահովության քարտերի տեղեկատվական բազա ներառելու կարգը։
Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություն, որի նպատակն է հանրակրթական դպրոցների տարրական, միջին և ավագ մակարդակների ֆինանսավորման չափաքանակները որոշելիս ցուցաբերել տարբերակված մոտեցում։
Կառավարությունը լրացում է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, ինչի անհրաժեշտությունը պայմանավորված է երկրի բուժհաստատություններում բժշկական ծառայությունների փոխհատուցման համավճարի կիրառության դեպքում հնարավոր հարկային պարտավորության առաջացմանն առնչվող հարաբերությունների կարգավորմամբ։
Կառավարությունն իր նախկին մի շարք որոշումներում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց նպատակն է հաշվի առնել ռեզիդենտ օտարերկրյա քաղաքացիների պարտադիր սոցիալական ապահովության վճարների գումարները և դրանք նվազեցնել այդ անձանց համախառն եկամտից եկամտահարկի հաշվարկման համար։
Քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող քաղծառայողների վարձատրությունն ապահովելու նպատակով կառավարությունը ՀՀ քաղծառայության խորհրդին 2011թ. առաջին եռամսյակում հատկացրել է 37302.6 հազար դրամ։
Գործադիրն իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ կատարել է փոփոխություն, որով կլուծվի «ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ» ՊԿ հիմնարկի ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժինը և ՊԵԿ ստորաբաժանումը տարածքով ապահովելու հարցը։
Կտրվեն միջազգային չափանիշներին համապատասխանող վարորդական վկայականներ
ՀՀ կառավարությունը իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք բխում են «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջներից։ Քաղաքացիներին կտրվեն միջազգային չափանիշներին համապատասխանող` տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ազգային և միջազգային վարորդական վկայականներ։ Այդ նույն օրենքով սահմանվել է, որ տրանսպորտային միջոցների սեփականության, գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքները ենթակա են պետական գրանցման։ Գործադիրը այդ գործողությունների կատարման լիազոր մարմին է ճանաչել ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանությունը։
Փոփոխելով իր ավելի վաղ ընդունած «ՀՀ սոցիալական ապահովության քարտերի համակարգ ներդնելու մասին» որոշումը, կառավարությունը հստակեցրել է փախստականի կարգավիճակ ունեցող անձանց հատկացվող կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի սերիան և համարը սոցիալական ապահովության քարտերի տեղեկատվական բազա ներառելու կարգը։ Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություն, որի նպատակն է հանրակրթական դպրոցների տարրական, միջին և ավագ մակարդակների ֆինանսավորման չափաքանակները որոշելիս ցուցաբերել տարբերակված մոտեցում։ Կառավարությունը լրացում է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, ինչի անհրաժեշտությունը պայմանավորված է երկրի բուժհաստատություններում բժշկական ծառայությունների փոխհատուցման համավճարի կիրառության դեպքում հնարավոր հարկային պարտավորության առաջացմանն առնչվող հարաբերությունների կարգավորմամբ։ Կառավարությունն իր նախկին մի շարք որոշումներում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց նպատակն է հաշվի առնել ռեզիդենտ օտարերկրյա քաղաքացիների պարտադիր սոցիալական ապահովության վճարների գումարները և դրանք նվազեցնել այդ անձանց համախառն եկամտից եկամտահարկի հաշվարկման համար։ Քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող քաղծառայողների վարձատրությունն ապահովելու նպատակով կառավարությունը ՀՀ քաղծառայության խորհրդին 2011թ. առաջին եռամսյակում հատկացրել է 37302.6 հազար դրամ։ Գործադիրն իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ կատարել է փոփոխություն, որով կլուծվի «ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ» ՊԿ հիմնարկի ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժինը և ՊԵԿ ստորաբաժանումը տարածքով ապահովելու հարցը։